Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետի հազը բուժած բժիշկը կգա ՀՀ. «Հայկական ժամանակ»

Հունվար 17,2020 13:15

Ֆրանսիացի հայազգի բժիշկ Գեւորգ Աբգարյանի հետ զրուցել ենք ոչ միայն Երեւանում հաստատվելու որոշման պատճառների, այլեւ առողջապահության ոլորտում իրականացվող մի շարք ծրագրերի շուրջ։

– Պարոն Աբգարյան, ինչպես եղավ, որ որոշեցիք մշտական բնակության տեղափոխվել Հայաստան։

– Հետաքրքիր է, չէ, Փարիզը թողնել ու գալ Հայաստան՝ մշտական ապրելու… Ում ասում եմ՝ ասում են՝ դու գիժ ես։ Սա իմ երազանքն էր, որը երկար ժամանակ ի վեր ուզում էի իրականացնել, բայց վախենում էի, որ սխալ քայլ լինի։ Ու առիթը հեղափոխությունը եղավ։ Մտածեցի, որ ճիշտ  ժամանակն  է՝  ամեն  ինչ պատրաստեմ, թողնեմ ու գամ Հայաստան, որովհետեւ նոր իշխանություններին վստահեցի՝ մանավանդ պարոն Փաշինյանի հետ շփվելով։

Դե, ինքը հազում էր, հիշում եք այդ պատմությունը։ Ես իր հազը կարծես բուժեցի։ Այդ ժամանակ էլ ճանաչեցի։ Կնոջս առաջարկեցի՝ ուզո՞ւմ ես գնանք, մեր երեխային մեծացնենք Հայաստանում։ Ասացի՝ սա իմ երազանքն է։ Կինս ասաց՝ լավ։ Ու որոշեցինք, որ ճիշտ ժամանակն է եւ տեղափոխվում ենք։ 86 օր մնաց մեր տեղափոխվելուն։

– Շատ բժիշկներ էին փորձել վարչապետի հազը բուժել։ Նույնիսկ արդեն բազմաթիվ քաղաքացիներ էին, անհանգստանալով, իրենց դեղատոմսերն առաջարկում։ Ձեզ ի՞նչ միջոցով հաջողվեց դա անել։

– Մի բան եմ նկատում Հայաստանում, երբ որ իշխանությունների բժիշկն ես, վախենում ես շատ բաներ անել։ Այսինքն՝ արդյոք անտիբիոտիկը երկո՞ւ օր տամ, թե՞ տասներկու։ Իսկ մենք չենք վախենում դրանից։ Եթե բուժում ես մի հիվանդի, չես նայում՝ վարչապետն է, պրեզիդենտն է, սա է կամ նա է։ Իմ արածը միայն այն էր, որ երկարատեւ բուժեցի։ Սակայն ես մի լավ ընկեր ունեմ  Փարիզում,  իրեն  զանգեցի, խորհուրդ հարցրի, հետո այստեղի բժիշկների հետ հավաքվեցինք, մեր առաջարկը ասացի իրենց, ընդունեցին՝ հանձին պարոն Քուշկյանի, որը ղեկավարում էր այդ կոնսիլիումը։ Պարոն Քուշկյանը միշտ ինձ թիկունք է կանգնում, որ բուժումներս անվախ անեմ։ Այդպիսով ստացվեց, վարչապետը բուժվեց, տեսաք։ Բուժումը սկսեցինք, երկու օր հետո երկու ժամանոց մի ելույթ ունեցավ պառլամենտի առաջ, ու շատ լավ ստացվեց՝ առանց հազալու։ Անշուշտ, ես շատ ուրախացա, որ կարողացանք բուժել։

Աննա ԶԱԽԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031