Ռուսաստանի կառավարության եւ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հրաժարականը սպասելի է եղել ՌԴ հասարակական եւ քաղաքական շրջանակների համար։ Նման տեսակետ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը։ Ինչպես հայտնի է, Մեդվեդեւի գլխավորած կառավարությունը հրաժարական է տվել հունվարի 15-ին, եւ արդեն վարչապետ է նշանակվել Միխայիլ Միշուստինը։ Ռուս քաղաքագետի խոսքով՝ վերջինիս նշանակումը եւս նորմալ է ընդունվել, եւ քաղաքական շրջանակներում ընկալում կա, որ նա հիմնականում կատարելու է տեխնիկական առաջադրանքներ, այլ ոչ թե քաղաքական, իսկ, ահա, Վլադիմիր Պուտինը ոչ մի տեղ հեռանալու մտադրություն չունի։.
– Իսկ ինչպիսի՞ թիմ կհավաքի նոր վարչապետը, եւ ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ Մեդվեդեւը կրկին պաշտոն ստացավ։
– Գիտեք, անկեղծ լինենք եւ նշենք, որ Դմիտրի Մեդվեդեւը վարչապետ նշանակվեց շատ դժվարին ժամանակներում։ Նա իր պատմական դերը պարզապես կատարել է, տնտեսական փոփոխություններ կատարել է, սակայն այժմ առաջ քայլերի եւ փոփոխություններ կատարելու ժամանակն է։ Հիմա արդեն այլ առաջնահերթություններ եւ մարտահրավերներ են առկա, եւ Մեդվեդեւը կարող է նոր պաշտոնում եւս օգնել այդ ամենին։
Իսկ ինչ վերաբերում է նոր թիմին, ես կարծում եմ, որ փոփոխություններ շատ կլինեն, եւ կգան գործի մարդիկ, ովքեր ավելի շատ կգործեն, ոչ թե միայն որոշումներ կկայացնեն։ Կան մարդիկ, ովքեր լավ փաստաթղթեր են գրում, բայց գործելու կամ որոշումներ կայացնելու ժամանակ չեն կարողանում, եւ փոփոխություններ պետք են։ Հիմա եկել է նոր մարդ, եւ բոլոր քայլերը պետք է արվեն այլ անձանց միջոցով։
Կարդացեք նաև
– Դուք նշեցիք հետսովետական պետությունների հետ հարաբերությունների մասին։ Ի՞նչ եք կարծում, նաեւ Հայաստանի հետ հարաբերություններո՞ւմ փոփոխություններ կլինեն։
– Ես դեռ հստակ չգիտեմ, քանի որ նոր վարչապետը դեռ իր ծրագիրը չի ներկայացրել։ Սակայն մեկ բան ակնհայտ է, որ նոր կառավարության առաջնահերթություններից մեկը լինելու է հենց հետսովետական տիրույթը, որը անուշադրության է մատնված, եւ այնտեղ կան հակառուսական տրամադրություններ։ Եվ դա էլ է այն պատճառով, որ այդ ոլորտը անուշադրության է մատնված եղել, եւ փոփոխություններ է պետք անել։ Պետք է հետագա քաղաքականությունը կառուցել այն հանգամանքի վրա, թե ինչ է տալու այս կամ այն երկրի հետ համագործակցությունը։ Իհարկե, Հայաստանի հետ հարաբերությունների հարցում էական փոփոխություններ չեն լինի, եւ կշարունակվեն դաշնակցային հարաբերությունները։
Զրուցեց Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում