Լրահոս
Օրվա լրահոսը

Ուկրաինայում քրգործ է հարուցվել ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչին գաղտնալսելու գործով

Հունվար 17,2020 12:04

Ուկրաինայի ազգային ոստիկանությունը քրեական գործ է սկսել այն բանից հետո, երբ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի հետախուզության կոմիտեն տեղեկատվություն հրապարակեց այն մասին, որ Ուկրաինայում գտնվելու ժամանակ՝ 2016-2019թթ. այդ երկրում ԱՄՆ դեսպանի պաշտոնը զբաղեցնող Մարի Լուիզա Յովանովիչին հնարավոր է, գաղտնալսել են: Այս մասին ասվում է Ուկրաինայի ՆԳՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ, հաղորդում է Deutsche Welle-ն:

Aravot.am-ը հիշեցնում է, որ 2008-2011թ. Մարի Յովանովիչը զբաղեցրել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնը:

Քննությունն ընթանում է Ուկրաինայի քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ 163-րդ հոդվածի 1-ին մասով՝ «նամակագրության, հեռախոսազրույցների գաղտնիության խախտում», և 182-րդ հոդվածի 1-ին մասով՝ «անձի մասին գաղտնի տեղեկատվության անօրինական հավաքում, պահում և օգտագործում և անձնական կյանքի անձեռնմխելիության խախտում»:

Հունվարի 14-ին Հետախուզության կոմիտեն հայտարարել էր, որ Յովանովիչին, հնարավոր է, անօրինական կերպով գաղտնալսել են: Բացի այդ, հնարավոր է, որ «ԱՄՆ քաղաքացիների պատվերով» գործող մասնավոր անձիք միջամտել են նախկին դեսպանի էլեկտրոնային սարքերի աշխատանքներին:

Ուկրաինայի ՆԳՆ-ն հիշեցրել է, որ Կիևի պաշտոնական դիրքորոշումն է՝ չմիջամտել «ԱՄՆ ներքաղաքական հարցերին»: Միաժամանակ, Կոնգրեսի հրապարակած փաստաթղթերում տեղեկատվություն կա, որը վկայում է ազգային օրենսդրության, ինչպես նաև դիվանագիտական կապերի վերաբերյալ Վիեննայի կոնվենցիայի հնարավոր խախտման մասին, որը պաշտպանում է դիվանագիտական ներկայացուցչություններին այլ պետությունների տարածքում:

«Ուկրաինան չի կարող ուշադրությունից դուրս թողնել իր տարածքում այդպիսի անօրինական գործողություններ»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ: Համաձայն միջազգային մեխանիզմների՝ Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովն ամերիկյան կողմին առաջարկել է մասնակցություն ունենալ հետաքննությանը:

Յովանովիչի հնարավոր գաղտնալսման մասին ասվում էր ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Հետախուզության կոմիտեի ղեկավար, դեմոկրատ Ադամ Շիֆի նամակում՝ ուղղված Ներկայացուցիչների պալատի իրավական կոմիտեի նախագահ Ջերի Նադլերին:

Նամակում նոր տեղեկատվություն կար ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի գործով: Խոսքը տեքստային հաղորդագրությունների մասին էր, որոնք 2019թ. ուկրաինական ծագումով գործարար Լև Պառնասը, որը նամակում հիշատակվում էր որպես Թրամփի անձնական փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանիի գործընկեր, նամակ է ուղարկել ամերիկացի ձեռնարկատեր և ԱՄՆ նախագահի համախոհ Ռոբերտ Հայդին: Խոսքը վերաբերում էր Յովանովիչի մասին նամակագրությանը:

Ի պատասխան մի շարք հրապարակումների, որոնցում ամերիկացի դիվանագետին մեղադրում էին Թրամփի նկատմամբ «ոչ լոյալ» լինելու մեջ, Հայդը խոստացել էր «զբաղվել» Յովանովիչին պաշտոնից հեռացնելու գործով: Նա նաև պնդել էր, որ նրան Կիևում հսկողության տակ է պահում, իսկ ինքը աչքի տակ ունի մարդկանց, որոնք «պատրաստ են օգնել, եթե մենք/կամ դու գին ասես»:

Յովանովիչը ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանի պաշտոնը լքել է 2019թ. մայիսին՝ անձամբ նախագահ Թրամփի պահանջով, որը նրան մեղադրում էր ոչ լոյալ լինելու մեջ:

2019թ. հոկտեմբերին Յովանովիչը ելույթ էր ունեցել ԱՄՆ ներկայացուցիչների պալատի Հետախուզության կոմիտեի փակ լսումներին: Այդ ժամանակ նախագահը նրան ենթարկել էր կոշտ քննադատության:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031