Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե մարդը ներգրավված է կոռուպցիայի մեջ, ապա ինքը պետք է ենթարկվի պատասխանատվության։ Ես լրատվամիջոցը փակելը ճիշտ չեմ համարում». Նինա Կարապետյանց. «Ժամանակ»

Հունվար 17,2020 10:57

Իրավապաշտպան, Հելսինկյան ընկերակցության նախագահ Նինա Կարապետյանցը արձագանքում է, որ իրենց կազմակերպությունը չի պատրաստվում ներգրավվել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատանքներում, քանի որ մասնագիտացված կառույց չեն։

«Երբ աշխատանքի մեջ հանդիպում ենք, բարձրաձայնում ենք կոռուպցիայի մասին։ Այդ խնդիրներին մենք առնչվել ենք քրեակատարողական հիմնարկների մոնիթորինգի ժամանակ և հայտարարել այդ մասին։ Բայց մենք մասնագիտացված կառույց չենք և նպատակահարմար չենք գտնում զբաղեցնել այն տեղը, որտեղ կարող են լինել նեղ մասնագիտացված կառույցները և ավելի արդյունավետ աշխատել»,- նշեց Նինա Կարապետյանցը։

Վարչապետի վերջին հայտարարության մասին էլ Նինա Կարապետյանցը նշեց․ «Տեսեք, մենք պարբերաբար լսում ենք վարչապետի, ԱԺ նախագահի, ԱԺ պատգամավորների հայտարարությունները։ Պաշտոնատար անձանց ինչ-որ հատված պարբերաբար հայտարարություններ է անում։ Իսկ դրա փոխարեն նրանք անցած երեսուն տարիների վերաբերյալ կարող էին հնչեցնել իրավական գնահատական։ Բոլորովին կարիք չկա, որ ամպագոռգոռ հայտարարություններ արվեն, պետք է քաղաքական գնահատական տալ, ինչի խիզախությունը չունեն ներկա իշխանությունները։ Դա նաև լյուստրացիա կլինի ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերի համար, պարզ կլինի, թե ով է դեմ, ով է կողմ քվեարկում»։

Նկատեցինք, թե արդյո՞ք ժողովրդավարության բարձր մակարդակի մասին է վկայում այն փաստը, որ կալանավորված, քրեական մեղադրանքներով երկրից մեկնած և հետախուզման մեջ գտնվող կոռուպցիոներների հեռուստաընկերություններն անարգել գործում են։

«Եթե մարդը ներգրավված է կոռուպցիայի մեջ, ապա ինքը պետք է ենթարկվի պատասխանատվության։ Ես լրատվամիջոցը փակելը ճիշտ չեմ համարում։ Ուղղակի պետք է հասկանալ, թե այդ մարդու եկամուտը որտեղից է եղել, որ ինքը կարողացել է ստեղծել այդպիսի իմպերիա։ Եթե դա ապօրինի եկամուտ է, և իրենց զրկեն այդ ապօրինի եկամուտից օրինական ճանապարհով, այդ իմպերիան գոյություն չի ունենա։ Այդ դեպքում չենք ունենա որոշակի նպատակներ պարտադրող լրատվամիջոցներ, կունենանք լրատվամիջոցներ, որոնք իրենց նպատակին են ծառայում»,- նշեց Նինա Կարապետյանցը։

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031