Լրահոս
Օրվա լրահոսը

Իրաքում հունվարի 8-ին իրանական հարվածից 11 ամերիկացի զինծառայող է վիրավորվել

Հունվար 17,2020 10:46

Հունվարի 8-ին Իրանի կողմից Իրաքում ամերիկյան ռազմաբազայի վրա հրթիռային հարվածից վիրավորվել է ամերիկացի 11 զինծառայող: Այս մասին գրում է Defense One պարբերականը՝ վկայակոչելով ամերիկյան ռազմական աղբյուրները:

Տուժածների մեծ մասի մոտ արձանագրվել է ուղեղի ցնցում: Զինվորականներին այս շաբաթ տեղափոխել են Քուվեյթի և Գերմանիայի հիվանդանոցներ: Այնտեղ նրանց կհետազոտեն և բուժում կնշանակեն:

Հունվարի 9-ին իրանցի գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն բացատրել էր ամերիկյան բազայի վրա հարվածի ժամանակ զոհերի բացակայությունը: Նրա խոսքով՝ Թեհրանը հարվածել էր ոչ թե ամերիկացի զինվորներին սպանելու, այլ Վաշինգտոնի ռազմական մեքենային հարված հասցնելու համար:

Հիշեցնենք, հունվարի 8-ի գիշերը Իրանը հրթիռային հարված էր հասցրել Իրաքում ԱՄՆ ռազմական օբյեկտներին: Դա պատասխանն էր ԱՄՆ-ի կողմից Իրաքում իրանական «Ալ-Ղոդս» էլիտար ստորաբաժանման հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանի սպանությանը: Հաջորդ օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ոչ մի ամերիկացի զինվոր չի տուժել:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031