«Արտյոմ Կանևսկոյ» անունով հայտնի Արտյոմ Հարությունովն ասում է, որ օրեր առաջ ոստիկանությունն իրեն բերման էր ենթարկել Սուրբ Հովհաննես եկեղեցուց՝ առանց բացատրություններ տալու։ Այդ պահին, Հարությունովի խոսքով, եկեղեցու ներսում մեծ թվով մարդիկ են եղել, ներսում եղել են նաև երեք հոգևորական, որոնցից մեկը վիճաբանել է ոստիկանների հետ՝ անձին եկեղեցուց բերման ենթարկելու համար։
Հարությունովի խոսքով՝ ոստիկանները եղել են շուրջ 30 հոգի։
Հիշեցնենք, որ Կանևսկոյը բերման էր ենթարկվել հունվարի 6-ին։ Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ «քրեական հետախույզներն, իրացնելով ստացած օպերատիվ տվյալները, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցու բակում են հայտնաբերել ու ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով բաժին բերման ենթարկել քրեական հեղինակության ու նրան ուղեկցող անձանց։
Հարությունովը մեր հարցին ի պատասխան ասաց, որ բերման ենթարկելիս իր մոտ զենք չեն փնտրել, առհասարակ իր մոտ ինչպես հունվարի 6-ին, այնպես էլ մինչև այդ պարբերաբար բերման ենթարկելիս զենք չի հայտնաբերվել։
Կարդացեք նաև
Հարությունովի խոսքով՝ վերջին մոտ 2 տարվա ընթացքում իրեն շուրջ 20 անգամ բերման են ենթարկել։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: