Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր սկսվում է ԱՄՆ-ի նախագահի դատավարությունը երկրի Սենատում. «Ամերիկայի ձայն»

Հունվար 16,2020 23:23

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին երկրի նախագահ Դոնալդ Թրամփի դեմ իմփիչմենթի մասին հոդվածները հանձնեց Սենատին։ Ներկայացուցիչների պալատում իմփիչմենթի ենթարկվելուց հետո, Թրամփի շուրջ դատական գործը լսվելու է վերին պալատում։

Դեմոկրատ մեծամասնություն ունեցող Ներկայացուցիչների պալատում այս հարցը քննարկվել էր 4 շաբաթ։ Ներկայացուցիչների պալատի հետաքննությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆը եւ դատական հարցերով հանձնաժողովի նրա պաշտոնակից Ջերոլդ Նադլերը նույնպես կմասնակցեն Սենատում Թրամփի դատավարությանը։ Նադլերի խոսքերով, նախագահի մեղքը հաստատող նոր փաստաթղթեր են հայտնաբերվել ու՝ հավելյալ վկաներ ներկայացել։

Դեմոկրատները պիտի փորձեն ապացուցել, որ Թրամփը չարաշահել է իրեն տրված իշխանությունը, երբ Ուկրաինայի նախագահի հետ հեռախոսազրույցի ժամանակ հորդորել է նրան միջամտություն ցուցաբերել ԱՄՆ-ի եկող նախագահական ընտրություններում։

Սենատում հանրապետական մեծամասնության ղեկավար Միթչ ՄաքՔոնելի համաձայն, երկու կողմերն էլ կներկայացնեն իրենց գործերը, մինչեւ վկաների հարցի քննարկումը։

Հանրապետական սենատոր Ջոն Քենեդին էլ ասում է, թե մեղադրող ու պաշտպանական կողմերի վկայությունները լսելուց հետո միայն իրենք կհայտարարեն, արդյոք կարիք կա հավելյալ վկայություններ լսելու, թե ոչ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031