Գյումրու ծննդատան հետծննդյան բաժանմունքի բժշկուհի Անահիտ Հովհաննիսյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ երեխայի սեռով պայմանավորված աբորտների թիվը նվազել է, համենայնդեպս վերջին մեկ տարում գյումրեցի բազմազավակ ընտանիքները 4-րդ կամ 5-րդ դուստրն են ունենում։
«Նկատվում է միտում. սեռով պայմանավորված հղիության արհեստական վիժումները նվազում են, այստեղ մեծ դերակատարությունն են ունեցել առողջապահության նախարարության համապատասխան միջոցառումները։ Վերլուծության առիթ տվեց այն, որ կանայք, նախապես իմանալով երեխայի սեռը, եթե աղջիկ է, ասենք՝ երկրորդ կամ երրորդ աղջիկն է, հեռացնում էին։
Անդրադառնամ վերջին երկու ծնունդներին․ 3 աղջիկ, մի տղա ունեցողը ծննդաբերել է 4-րդ աղջկան։ Երեկ դուրս եմ գրել 4-րդ երեխան ծննդաբերած մի կնոջ, երկու աղջիկ, մի տղա ուներ, ծննդաբերեց 3-րդ աղջկան։ Մենթալիտետը փոխվել է։ Ուղղակի վերջին երկու դեպքերը օրինակ բերեցի, տարվա կտրվածքով շատ են»,- ասաց Անահիտ Հովհաննիսյանը։
Կարդացեք նաև
4-րդ աղջկան ծննդաբերած 36-ամյա Մելսիտա Սիմոնյանն էլ մայրերին խորհուրդ տվեց․ «Երբեք աբորտ չանեք, ձեր երեխաներին չլքեք, շարժվեք մայրական բնազդով»։
Վերջինս ասաց, որ մեծ դժվարությամբ, սակայն պահում է իր երեխաներին։
«Չենք տրտնջում»,- ասաց նա՝ նշելով, որ Գյումրու կենտրոնական սրճարաններից մեկում մատուցողուհի է աշխատում, ամուսինն էլ ստիպված արտագնա աշխատանքի է մեկնում։
Մելսիտա Սիմոնյանը համոզված է, որ երեխա ունենալը կապված չէ պայմանների հետ։ «Ցանկացողը չի նայի պայմաններին, թեև եթե բնակարանի ու աշխատանքի հարցերը լուծվեն մեզ մոտ, երեխաներն ունենան տաքուկ անկյուն, նրանց թիվը հաստատ կավելանա»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Կեցցեք ՀԱՅ ԿԱՆԱՅՔ, ծննդաբերելու սրբազան իրավունքը ՁԵՐՆ է, թույլ մի տվեք, որպեսզի որևէ մեկը, այդ թվում Ձեր զոքանչն ու ամուսինը այդ հարցում որոշում ընդունեն Ձեր փոխարեն:
Իսկ այդ գարշելի` ՄԵՆԹԱԼԻՏԵՏ բառի փոխարեն միթե չեք կարող գրել ՄՏԱՅՆՈՒԹՅՈՒՆ… Չէ որ mental-ը հենց միտքն է, մտայինը…
Իսկ ե՞րբ պիտի փոխուի Ձեր մհենթալիտետը եւ պիտի ըսէք