Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Իմ քայլի» պատգամավորները Զոհրաբ Մնացականյանին հարցուփորձ են արել, հաջորդը՝ ոստիկանապետն է

Հունվար 16,2020 17:27

«Քանի որ հանդիպումը փակ ձեւաչափով էր, ես չեմ կարող մանրամասներ հրապարակել»,-ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, որն այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում հանդիպեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին:

Հարցին՝ գերիների փոխանակման մասով ի՞նչ նորություն կա, արտգործնախարարն ասաց. «Դժբախտաբար՝ ոչ մի»:

Ռուսաստանում տեղի ունեցած կառավարության փոփոխությունները ինչպե՞ս կանդրադառնան հայ-ռուսական հարաբերություների վրա հարցին, պարոն Մնացականյանը պատասխանեց. «Հայ-ռուսական հարաբերությունները ունեն բավական ամուր հիմքեր, հարուստ օրակարգ եւ այդ հարուստ օրակարգի եւ ձեւաչափի մեջ մեր աշխատանքները շատ արդյունավետ ու ակտիվ են»:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը արտգործնախարարի եւ կառավարության մյուս անդամների հանդիպումներն իր գործընկերների հետ արդյունավետ համարեց՝ նշելով, որ այդպիսով հնարավորություն է լինում բոլոր կուտակված հարցերը քննարկել. «Բայց առավել կարեւոր հատվածը փակ աշխատանքային հանդիպման, որն ուզում եմ ընդգծել, այն է, որ մենք փորձում էինք հասկանալ, թե ինչպես կարող ենք առավել արդյունավետ օգտագործել խորհրդարանական դիվանագիտության հարթակները եւ մեր գործողություններն ավելի համադրելի դարձնել այդ առումով, որպեսզի ունենանք առավելագույն արդյունք»:

Լիլիթ Մակունցն ասաց, որ առաջիկայում հանդիպում են նախատեսում ոստիկանապետի հետ:

Հարցին՝ մտահոգությունները փարատվեցի՞ն նախարարի կողմից մեր երկրի անվտանգության առումով, որն առկա է Իրան-ԱՄՆ լարվածության հետեւանքով, տիկին Մակունցը պատասխանեց. «Մենք չենք հնչեցրել մտահոգություն մեր երկրի անվտանգության առումով, մենք պարզապես քննարկել ենք, թե ինչպես կարող ենք այն ավելի ամուր դարձնել եւ մեր բոլոր ջանքերն ուղղել միեւնույն նշանակետին, դարձնել ավելի կոնսոլիդացված»:

Խմբակցության ղեկավարը նաեւ հայտնեց, որ «Իմ քայլը» դեռեւս չի ընտրել Կոռուպցիայի կանխարգելման դեմ հանձնաժողովի նախագահի իր թեկնածուին: Իսկ օրենքով նախատեսված մեկամսյա ժամկետը, ըստ Մակունցի, կարող է եւս մեկ ամիս երկարաձգվել:

Ինչ վերաբերում է իշխանությունների այն հայտարարությանը, թե Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ, սակայն մինչ օրս, չկա հստակ արդյունք, ինչպես կմեկնաբանի սա, Լիլիթ Մակունցը պատասխանեց. «Բանակցային սեղանի շուրջ վերադառնալու համար նախարար Մնացականյանը տվել է բավականին հանգամանալից պատասխան, որին ավելացնելու ոչինչ չունեմ»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031