Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռազմիկ Աշոտիչ, որտե՞ղ է իմ երեխան». երեխա կորցրած մայրը մոտեցավ Ռազմիկ Աբրահամյանին

Հունվար 16,2020 17:16

«Բարև ձեզ, Ռազմիկ Աշոտիչ, ինչպե՞ս եք: Մենք ուզում ենք դուք առողջ լինեք այնքան ժամանակ, մինչև կասեք մեր երեխաների տեղը»,-ահա այսպես այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ քննվում է առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանի կաշառքի գործը, որով անցնում է «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը՝ նրան ընդմիջման ժամանակ դիմեց մայրերից մեկը` Հայկուհի Խաչատրյանը, որը պնդում է, որ իր երեխային նույնպես վաճառել են:

Հիշեցնենք, որ Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը) և 200 -րդ հոդվածի 3-րդ կետով (առևտրային կաշառք)։

Հայկուհի Խաչատրյանի այն դիտարկմանը, որ ուզում ենք առողջ լինեք այնքան ժամանակ, մինչև գտնենք մեր երեխաներին` Աբրահամյանը պատասխանեց, որ որդեգրման հետ ծննդատները ոչ մի կապ չունեն: Հայկուհի Խաչատրյանը հակադարձեց. «Որդեգրման չէ, ինձ ասացիք իբրև թե երեխան մահացել է, բայց իմ երեխան մահացած չի, որտե՞ղ է իմ երեխան, սեպտեմբերի 24-ին դուք եք ծննդաբերության ժամանակ ներկա»: Ռազմիկ Աբրահամյանն ասաց. «Գնացեք, հետազոտեք, գտեք»:

Հետո Ռազմիկ Աբրահամյանը հանեց իր լուսանկարները հիվանդանոցային ու ասաց, որ լրագրողներն իրեն այդ վիճակի են հասցրել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031