Հունվարի 16-ին՝ ժամը 16:45-ի դրությամբ, Թալինի, Արթիկի, Լոռիի, Նոյեմբերյանի, Թումանյանի, Ստեփանավանի, Կոտայքի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Իջևանի, Տավուշի, Ճամբարակի, Գավառի, Գորիսի, Մեղրիի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում։ Առատ ձյան պատճառով Դիլիջանի ոլորանները փակ են ծանրաքաշ և կցորդիչով տրասնպորտային միջոցների համար։
Նոյեմբերյանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 80 մետր։ Ճամբարակի տարաշածրջանի ավտոճանապրհներին և Գորիս–Կապան ճանապարհի՝ Շուռնուխ գյուղի հատվածում տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքը ձյան և մերկասառույցի պատճառով փակ է ծանրաքաշ և կցորդիչով տրասնպորտային միջոցների համար, իսկ մնացած տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
Կարդացեք նաև
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն տեղեկացնում են, որ հունվարի 16-ին՝ ժամը 16:45-ի դրությամբ, Մցխեթա–Ստեփանծմինդա– Վերին Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
ՏԿԵՆ