Լրահոս
Օրվա լրահոսը

«TV-ն, լինի Փաշինյանին սիրող, թե ինձ ատող, պետք է հանրային շահը ներկայացնի». Մխիթար Հայրապետյան

Հունվար 16,2020 16:58

«Պարոն Մանուկյանը խոսում էր բազմակարծության մասին: Այո, ես էլ եմ համամիտ, որ այդ առումով խնդիր ունենք»,-հեռուստատեսության եւ ռադիոյի ոլորտի օրենսդրական բարեփոխումներին նվիրված խորհրդարանական լսումների ժամանակ այսօր հայտարարեց ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը՝ անդրադառնալով «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանի մատնանշած խնդրին, որ որոշ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ նախընտրում են չգնալ այս կամ այն հեռուստաընկերություններ, եւ այդ պարագայում հեռուստաընկերությունն ինչպե՞ս ապահովի բազմակարծություն:

Հայրապետյանը նշեց. «Երբ ընտրվեցի այս հանձնաժողովի նախագահ, ի պաշտոնե գնացի հեռուստացույց գնեցի, որովհետեւ ստիպված եմ դիտել: Նայում եմ այդ թվում «Երկիր մեդիա», «Հանրային», «Արմնյուզ», TV5: Հիմա հարց՝ այդ հեռուստաընկերություններն ապահովո՞ւմ են իրենց նշած բազմակարծությունը. չեմ կարծում: Բայց, քավ լիցի, խնդիր չեմ տեսնում նրանում, որ ընդդիմադիր հայացքով որեւէ հեռուստաընկերություն առավոտից երեկո քննադատում է իշխանությանը: Դա նորմալ է, թեեւ քաղաքացիները երբեմն նյարդայնանում են: Բայց ես, հակառակը, դիտում եմ իշխանության հասցեին ուղղված առողջ քննադատությունը: Խնդիր է մանիպուլյացիան եւ սուտը: Հեռուստատեսությունը, լինի ընդդիմադիր, թե իշխանական, լինի Նիկոլ Փաշինյանին սիրող, թե ինձ ատող, պետք է հանրային շահը ներկայացնի՝ անկախ ամեն ինչից»:

Հայրապետյանը հարցադրում արեց՝ եթե որոշ հեռուստաընկերություններ մոլորեցնում են դիտողներին, արդյոք դա բխո՞ւմ է հանրային շահից. «Սրա մասին է խոսքը, թե չէ՝ Գեղամ Մանուկյանի գնահատականների հետ, ընդհանուր առմամբ, համաձայն եմ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031