Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արդյոք հայոց լեզվի ուսուցիչների թիվն ավելի պակա՞ս է, քան ռուսերենինը

Հունվար 16,2020 16:42

Վիճակագրական կոմիտեի` Հայաստանի Հանրապետության սոցիալական վիճակը տարեկան հրապարակումները ներկայացնում են տարբեր ուսումնական տարիներին հանրակրթական հաստատություններում դասավանդող ուսուցիչների թվաքանակի վերաբերյալ վիճակագրությունը: «Ասպարեզը» ներկայացրել է, որ Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն` 2018-2019 ուսումնական տարում հանրակրթական դպրոցներում ավելի շատ ռուսաց լեզվի եւ գրականության ուսուցիչ է աշխատել (2784), քան հայոց լեզվի եւ գրականության (2765):

Թեմայի վերաբերյալ Aravot.am-ը փորձեց տարբեր կարծիքներ լսել:

ԵՊՀ Հայոց լեզվի ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր Յուրի Ավետիսյանն Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ թեմային չի տիրապետում, բայց նաեւ տարօրինակ համարեց այդ թվերը: «Չեմ կարող հստակ ասել, 1000 ու մի պատճառ կարող է լինել, օրինակ՝ այն, որ ռուսերենի ուսուցիչներն ամբողջ ծանրաբեռնվածությամբ չեն աշխատում` ի տարբերություն հայերենի ուսուցիչների»,-ասաց պարոն Ավետիսյանը:

Բանասիրական գիտությունների դոկտոր, ԵՊՀ պրոֆեսոր Ռուբեն Սաքապետոյանն ասաց, որ չի հավատում նշված թվերին, որովհետեւ չի կարող հայոց լեզվի մասնագետների թիվն ավելի փոքր լինել, քան ռուսերենի ուսուցիչներինը: «Դա շատ անհամոզիչ վիճակագրություն է»,-ասաց պրոֆեսորը:

ՀՀ ԿԳՄՍՆ Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը եւս տարակուսանք հայտնեց նշյալ վիճակագրության վերաբերյալ: Նա շեշտեց, որ նախ պետք է ուսումնասիրել թվերը, նոր կարծիք հայտնել: Այնուամենայնիվ նշեց, որ գուցե դա պայմանավորված է հայոց լեզվի ուսուցիչների ամբողջական դրույքով աշխատելով, դասվարների թիվը հաշված չլինելով եւ տարբեր այլ պատճառներով:

ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղար Անժելա Կժդրյանն էլ Aravot.am-ին հետեւյալը փոխանցեց. «Այդ հաշվարկում մեթոդաբանությունն այնպիսին է, որ հայոց լեզվի ու գրականության ուսուցիչներն ու դասվարներն առանձին տողերով են ներկայացված, մինչդեռ բոլոր դասվարները նաեւ մայրենիի, հայոց լեզվի ու գրականության ուսուցիչներ են: Հետեւաբար, երբ այդ երկու թվերը գումարում ենք, ավելի ճիշտ պատկեր ենք ունենում հայոց լեզվի եւ գրականության մասնագետների»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031