Հասարակական մոնիթորինգի աշխատանքային խմբի շրջանակներում այսօր տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում:
Հանդիպմանը ներկա են գտնվել շարքային Արման Հակոբյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նյութերը ուսումնասիրած հասարակական կազմակերպության ներկայացուցիչները:
Վերջիններս ավելի վաղ Քննչական կոմիտե էին ներկայացրել քրեական գործի քննության ընթացքի վերաբերյալ զեկույց, որտեղ մատնանշել էին դեպքի բացահայտման ուղղությամբ անհրաժեշտ մի շարք գործողություններ:
Ներկայացված զեկույցը ուսումնասիրման առարկա է դարձվել ՀՀ ՔԿ Զինվորական քննչական գլխավոր վարչությունում, որից հետո որոշում է կայացվել Արման Հակոբյանի մահվան դեպքի առթիվ քրեական գործի կասեցված վարույթը վերսկսելու վերաբերյալ:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի և հասարակական կազմակերպությունների միջև ստորագրվել է համաձայնագիր՝ զինվորական ծառայության ընթացքում մահվան դեպքերի առթիվ հարուցված առանձին քրեական գործերով նախաքննության ընթացքում հնարավոր բացթողումներն ի հայտ բերելու և վիճարկվող հանգամանքների վերաբերյալ հանրային հետաքրքրությունը փարատելու, ինչպես նաև այդ հանգամանքների տարաբնույթ մեկնաբանությունները բացառելու նպատակով հասարակական մոնիթորինգի աշխատանքային խումբ ստեղծելու, դրա անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին