Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԺ կբերվի Հանրայինին գովազդի իրավունք վերադարձնելու օրինագիծը». Հովհաննես Մովսիսյան

Հունվար 16,2020 16:17

Հեռուստատեսության եւ ռադիոյի ոլորտի օրենսդրական բարեփոխումներին նվիրված խորհրդարանական լսումների ժամանակ այսօր «Կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը, դիմելով խորհրդարանական լսումների մասնակիցներին, ասաց, որ նորություն ունի. «Հանրային հեռուստառադիոխորհուրդը գումար է ստացել վարչապետի աշխատակազմի պահուստային ֆոնդից, որպեսզի հեռուստատեսային վարկանիշ չափող ընկերությունում աուդիտ անցկացվի: Սա շատ կարևոր է ընդհանուր դաշտի զարգացման համար»:

Մովսիսյանը նաեւ ասաց, որ Հայաստանում հեռուստատեսային վարկանիշ չափող ընկերությունը աուդիտի չի ենթարկվել, ինչն օրենսդրական բաց է. «Աուդիտն առաջիկայում կսկսվի: Եթե արձանագրվի, որ վարկանիշի չափման խախտումներ են եղել, մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»:

Հովհաննես Մովսիսյանը նաեւ հայտնեց, որ առաջիկայում քննարկման կենթարկվի Հանրային հեռուստաընկերության եթերում գովազդի թույլտվության հարցը եւս։

Մովսիսյանը հիշեցրեց, որ Հանրայինը գովազդային բյուջեից զրկվել էր 2014թ.-ին. «Նախաձեռնել ենք բարեփոխումներ՝ մեդիադաշտի ապամոնոպոլիզացման համար: Գովազդի բաշխումն ու վարկանիշի չափումը պետք է հիմնված լինեն իրականության վրա: Առաջիկայում ԱԺ կբերվի նաեւ «Հանրային»-ին գովազդի իրավունք վերադարձնելու օրինագիծը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031