Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ է անում ԱՆ-ն նորածինների ապօրինի որդեգրման դեմ. պարզաբանում է նախարարը

Հունվար 16,2020 16:03

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասաց՝ փորձում են կարգավորել հետծննդյան բարդացումներով վարվող դեպքերը: Սրանով, ըստ նախարարի, կկանխարգելվեն նորածինների ապօրինի որդեգրման կամ վաճառքի դեպքերը:

Թորոսյանի խոսքով. «Մեր լիազորությունների շրջանակներում կանոնակարգում ենք ծննդօգնության ծառայությունների մատուցումը։ Իհարկե, դրա մեջ նաեւ ներառում ենք այնպիսի գործընթացներ, որոնք կկանխարգելեն բուժաշխատողի եւ ապագա մոր կամ հարազատների միջեւ ոչ օրինական հարաբերությունները։ Նաեւ հիմա փորձում ենք կանոնակարգել հետծննդյան այնպիսի դեպքերի վարումը, որոնք մինչ այս կասկածներ էին առաջացնում հղի կանանց մոտ, թե՝ որտեղ է մահացած իրենց երեխայի դին։ Այդ մասը կանոնակարգման առումով մի քիչ բաց էր, փորձելու ենք այնպես անել, որ թե՛ ամեն ինչ պարզ լինի, թե՛ ամեն ինչ լինի ծնողների համաձայնությամբ, եւ թե՛ նման կարգերը խախտելու դեպքում պատիժ լինի»:

Թորոսյանն ասաց, որ գործի շրջանակներում կան դրվագներ, երբ բուժաշխատողները դրդել են ծնողներին թողնել երեխաներին, ուստի նախատեսում են բուժաշխատողների համար կրթական ծրագրեր իրականացնել։

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031