Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մայրաքաղաքի խոշոր իրացման ցանցում իրացվում է միայն սպանդանոցային ծագման միս և մսեղիք. ՍԱՏՄ

Հունվար 16,2020 15:38
chasharan

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը 2020թ. հունվարի 15-ից սկսել է տեսչական գործողությունները մսի իրացման շուկայում:

Երկու օր Երևանում անցկացված վերահսկողության արդյունքը ցույց է տվել, որ մայրաքաղաքի խոշոր իրացման ցանցում՝ «ՍԱՍ», «Երևան Սիթի», «Պարմա», «Նոր Զովք», «Քարֆուր» սուպերմարկետներում, «Արտ Լանչ», «Կարաս» հանրային սննդի կետերում իրացվում է միայն սպանդանոցային ծագման միս և մսեղիք:

Բոլոր այդ տնտեսվարողները տրամադրում են սպանդանոցային մորթն ուղեկցող անասնաբուժական թիվ 5 վկայականը, որի վրա առկա QR կոդը հնարավորություն է տալիս տեսնել ու հասկանալ մսի ծագումը, թե միսը ինչ ճանապարհ է անցել, որ սպանդանոցում է կենդանին սպանդի ենթարկվել, անցե՞լ է արդյոք անասնաբուժասանիտարական փորձաքննություն:

Սպանդանցային ծագման պարտադիր պայմանի կատարման վերահսկողությունը կրելու է շարունակական բնույթ:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031