Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ երկիրն այժմ ավելի մեծ ծավալներով է ուրան հարստացնում, քան նախքան միջուկային գործարքը:
«Այժմ մենք որևէ սահմանափակում չունենք միջուկային էներգետիկայի ոլորտում: Մեր պայմանները միջուկային արդյունաբերության տեսանկյունից հիմա շատ ավելի լավ են, քան նախքան գործարքի կնքումը, մենք ավելի շատ ուրան ենք հարստացնում, քան նախքան Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիրը»,- ասել է Ռոհանին Իրանի կենտրոնական բանկի գլխավոր վեհաժողովի նիստին:
Իրանի նախագահը նաև հայտարարել է, որ միջուկային գործարքով սահմանված պարտականությունների կրճատումը իր երկրի համար դժվար որոշում էր:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ