Լրահոս
Օրվա լրահոսը

«Բոլոր TV հաղորդումները պետք է ուղեկցվեն ենթագրերով». «Լռության ձայն» հ/կ

Հունվար 16,2020 14:42

«Ցանկանում եմ հիշեցնել, որ լսողության խնդիրներ ունեցող անձինք հիմնականում զրկված են տեղեկատվության հասանելիությունից: Միջազգային կոնվենցիան պահանջում է, որ պետությունն ապահովի հեռուստատեսությամբ եւ այլ միջոցներով տեղեկատվության հասանելիությունը՝ լսողական եւ տեսողական խնդիրներ ունեցող անձանց համար»,-հեռուստատեսության եւ ռադիոյի ոլորտի օրենսդրական բարեփոխումներին նվիրված խորհրդարանական լսումների ժամանակ այսօր հայտարարեց «Լռության ձայն» լսողության խնդիրներ ունեցող անձանց շահերի պաշտպանության հ/կ ղեկավար Արտաշես Հովհաննիսյանը:

ԱԺ ամբիոնից դիմելով ոլորտի պատասխանատուներին եւ պատգամավորներին՝ նա շեշտեց, որ բոլոր հեռուստահաղորդումները պետք է ուղեկցվեն ենթագրերով եւ սուրդոթարգմանությամբ. «Առաջարկում եմ այդ հարցի լուծման համար համագործակցել մասնավոր կազմակերպությունների հետ, որպեսզի հանրության շրջանում ապահովվի տեղեկատվության լիարժեք ստացում եւ ներառականություն»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031