Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Այսօր ամենամեծ ճնշման տակ գործող լրատվամիջոցները հեռուստաընկերություններն են». Գեղամ Մանուկյան

Հունվար 16,2020 14:11

«Ոլորտի խնդիրներն այնքան բազմաշերտ են եւ տարիներով կուտակված: Ճիշտ չէ, երբ օրենքում մեկ կետ է փոխվում, հետո՝ մյուսը: Երբ համալիր փոփոխություններ չեն լինում, մեկ այլ խնդրի ենք բախվում»,- հեռուստատեսության եւ ռադիոյի ոլորտի օրենսդրական բարեփոխումներին նվիրված խորհրդարանական լսումների ժամանակ այսօր հայտարարեց «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը:

Նրա խոսքով՝ հանրությանը բազմակողմանի ու օբյեկտիվ լրատվություն մատուցելն, իհարկե, կարևոր է,  բայց հարցը, երբեմն, մնում է որպես դասագրքային բառակույտ. «Օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ կան: Ամեն խորհրդարանական ու նախագահական ընտրություններից առաջ հեռուստատեսությունները հայտնվում են խայտառակ վիճակում: Մեզ պարտադրվում է հավասար լուսաբանել թեկնածուներին, բայց եկեք պարզ ասենք` երբ քաղաքական գործիչներից մեկը որոշում է որևէ լրատվականում ներկա չլինել, այդ լրատվամիջոցը կարո՞ղ է ապահովել բազմակարծություն»:

Ըստ Գեղամ Մանուկյանի՝ այսօր ամենամեծ ճնշման տակ գործող լրատվամիջոցները հեռուստաընկերություններն են, որոնք օրենքի ճնշումներին են ենթարկվում. «Մենք սահմանափակված ենք տարբեր օրենքներով: Կայքերը, որոնք  տեսանյութեր են տալիս, այսինքն՝ հեռուստատեսություն են, նրանց աշխատանքն օրենքով կանոնակարգված չէ: Նրանք չեն ենթարկվում գովազդի կամ բովանդակային սահմանափակման, մինչդեռ հեռուստատեսությունների պես կաբելային տիրույթում են աշխատում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031