Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Զավեշտն այն է, որ օրենքն արգելում է սահմանամերձ գոտիներում ունենալ տեղական ռադիոընկերություն». ՀՌՀ նախագահ

Հունվար 16,2020 13:53

ՀՀ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը կարծում է, որ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքը ոչ թե պետք է փոխել, այլ նոր օրենք գրել՝ փոխելով նաեւ անունը եւ սահմանելով, օրինակ, «Հեռարձակման մասին օրենք» անվանումը: Այս մասին այսօր ոլորտի օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց Տիգրան Հակոբյանը: Խնդիրների թվում Տիգրան Հակոբյանը մատնանշեց մասնավոր հեռարձակման թվային ցանց՝ մուլտիպլեքս ունենալու հարցը. «Դեռևս պարզ չէ՝ տեխնիկապես հնարավո՞ր է արդյոք ունենալ մասնավոր հանրապետական ծածկույթով մուլտիպլեքս ու մարզային մուլտիպլեքսներ: Մի մասն ասում է, որ ֆանտաստիկ ներդրումներ են պետք»:

Ըստ Տիգրան Հակոբյանի՝ տրամաբանական է, որ բոլոր երկրներում հանրային մուլտիպլեքսով հեռարձակվողները կոշտ չափանիշների են ենթարկվում. «Միայն Հայաստանում է, որ այդ չափանիշները մշակված չեն։ Այս առումով մեր մոտ «աջաբսանդալ» է»:

Հակոբյանը նաեւ մատնանշեց գործող օրենքի բացերից մեկը. «Մի աբսուրդ կետ կա, որն արգելում է մարզերում, բացի Լոռու և Շիրակի մարզերից, ունենալ տեղական ռադիոընկերություններ: Ամենազավեշտալին այն է, որ արգելված է նույնիսկ սահմանամերձ գոտիներում ունենալ, որտեղ ռադիոն ոչ միայն տեղեկատվություն ստանալու կամ զվարճանքի, այլեւ իրազեկման միջոց է՝ արտակարգ իրավիճակներում: Ուստի մարզերում բոլոր ազատ հաճախականությունները պետք է տրամադրել ցանկացողներին, որպեսզի հեռարձակում ապահովեն»:

ՀՌՀ նախագահն անդրադարձավ նաեւ խորհրդարանական լսումները նախաձեռնած ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի,  երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանի այն դիտարկմանը, թե «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքը հետհեղափոխական Հայաստանի տրամաբանությանը չի համապատասխանում: Ըստ Տիգրան Հակոբյանի՝ խնդիրը ոչ թե քաղաքական ենթատեքստ ունի, այլ 21-րդ դարի չափանիշներին համապատասխան լինելու անհրաժեշտություն:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031