Լրահոս
Օրվա լրահոսը

Կտրուկ՝ ավելի քան կիսով չափ կրճատվել են մարդասիրական օգնության միջոցների հաշվին կատարվող շինարարության ծավալները. «168 ժամ»

Հունվար 16,2020 13:22
shinararutyun

Մեր երկրում անցած տարի իրականացված շինարարության կառուցվածքում երեք խոշոր ոլորտ կարելի է առանձնացնել։ Ամենամեծն անշարժ գույքի հետ կապված ոլորտն է։ Այլ կերպ ասած՝ բնակարանաշինությունը։ Առանձնատների ու բազմաբնակարանային շենքերի ծավալը կազմում է ընդհանուրի 28.6 տոկոսը։

Շինարարության ընդհանուր ծավալի 20.6 տոկոսը կատարվել է էներգետիկայի ոլորտում։ Չափով երրորդ մասնաբաժինը տրանսպորտի ոլորտինն է՝ 15.3 տոկոս։ Մնացած ոլորտները նկատելի ծավալ չունեն։

Աշնանը հասարակությունը մի փոքր զարմացած էր՝ տեսնելով գյուղական ավերակ դպրոցի լուսանկարները։ Դա զարմանալի չէ։ Կրթության ոլորտի շինարարության ծավալն ընդամենը 2 տոկոս է։ Պարզ է, որ նման չափաբաժնով դպրոց չես նորոգի։

Շինարարության ծավալի տվյալները, բնականաբար, համընկնում են ֆինանսական աղբյուրների մասին տեղեկատվությանը։ 43.5 տոկոսը ֆինանսավորվել է կազմակերպությունների կողմից։ Պարզ է, որ էներգետիկայի ոլորտի շինարարությունը պիտի ֆինանսավորվի տվյալ ոլորտի կազմակերպությունների կողմից։

Ուշադրության արժանի ու տխուր փաստ է այն, որ այդ 43,5 տոկոսից միայն 4.9 տոկոսն է օտարերկրյա ներդրումների հաշվին (հիշենք, որ էներգետիկ ոլորտի շատ ձեռնարկություններ արտասահմանյան ընկերությունների սեփականություն են, կամ նրանց կառավարմանն են հանձնվել)։ Եթե հիշենք, որ շինարարության խոշոր հատվածը բաժին է ընկել տրանսպորտի ոլորտին, ապա տրամաբանական պիտի համարենք այն, որ շինարարության երկրորդ ֆինանսավորումը տրվել է պետբյուջեից՝ 27.3 տոկոս։

Երրորդ խումբը կատարվել է բնակչության միջոցների հաշվին (ֆինանսավորման 26.7 տոկոս)։ Այն մի փոքր է պակաս պետբյուջետային հատկացումներից, ինչը նույնպես տրամաբանական է՝ բնակարանաշինությունը հիմա հիմնականում իրականանում է բնակչության ֆինանսական միջոցների հաշվին։

Արտաքին վարկավորման հաշվին ֆինանսավորվել է մեր երկրի շինարարական աշխատանքների 14.3 տոկոսը։ Այս ոլորտի խոշոր մասնակիցներն են Ասիական զարգացման բանկն ու Համաշխարհային բանկը։ Ասիական զարգացման բանկի հաշվին ֆինանսավորվել է շինարարության 4.1 տոկոսը։ Համեմատության համար պետք է ասել, որ այս բանկը 2018թ. համեմատ ընդամենը 78 տոկոսի չափով է շինարարություն ֆինանսավորել։ Կրճատվել է նաև Համաշխարհային բանկի ֆինանսավորումը։ ՀԲ-ին բաժին է ընկնում ֆինանսավորման ընդամենը 3.5 տոկոսը։ Այս ցուցանիշը 2018-ի նույն ժամանակի ընթացքում կատարված ֆինանսավորման ընդամենը 63.7 տոկոսն է կազմում։

Կտրուկ՝ ավելի քան կիսով չափ կրճատվել են մարդասիրական օգնության միջոցների հաշվին կատարվող շինարարության ծավալները։ Ընդհանուրի 0.8 տոկոսի չափով։ Ֆինանսավորումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 49.6 տոկոս է։ Անհետևանք չանցան նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի շուրջ ծագած անհասկանալի գործընթացները։ Այս հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացված շինարարությունը 2018-ի ծավալի 40.6 տոկոսն է կազմում։

Արա ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031