ՀԴՄ սարքերի դեֆիցիտը մեծ անհանգստություն է պատճառել փոքր եւ միջին բիզնեսին։ Այս խնդրի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը բազմաթիվ տնտեսվարողներից դժգոհություններ է ստացել։ Նրանց խոսքերով՝ իրենք արդեն մի քանի ամիս է՝ չեն կարողանում խելամիտ գնով ձեռք բերել ՀԴՄ նոր սերնդի սարք։ Իսկ երբ տնտեսվարողները ՀԴՄ սարք ձեռք բերելու պահանջով դիմում են ՀՀ ՊԵԿ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ, անմիջապես մերժվում են։
ՊՈԱԿ-ից փոխանցում են, որ սարք չկա, եւ չգիտեն, թե երբ կլինի։ Այս ամենի արդյունքում անելանելի դրության մեջ են հայտնվել հազարավոր տնտեսվարողներ, որոնք այժմ աշխատում են հին սերնդի ՀԴՄ սարքերով։
Տնտեսվարողներից մի քանիսը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին, որ ՀԴՄ սարք ձեռք բերելու համար անգամ դիմում են գրել ՊՈԱԿ-ին, բայց արձագանք չկա։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տնտեսվարողները պատմեցին, որ իրենց նախապես «զգուշացրել են», որ եթե ՊԵԿ-ը ստուգի եւ ՀԴՄ հին սերնդի սարք հայտնաբերելու դեպքում տուգանի, ապա տնտեսվարողը կարող է ՊԵԿ-ին ապացուցել, որ ինքը ամիսներ շարունակ դիմել է ՊՈԱԿ՝ ՀԴՄ նոր սերնդի սարք գնելու պահանջով։ Մյուս կողմից՝ ըստ տնտեսվարողների՝ այդ սարքերի գները արդեն մի քանի ամիս է՝ տատանվում են 170-200 հազար դրամի սահմաններում։
Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում