Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՀՌՀ-ն պետք է արձագանքի գռեհկությանը, բռնության տեսարաններին, քրեական միջավայրի հերոսացմանը». պատգամավոր

Հունվար 16,2020 13:15

«Նոր օրենքով անհրաժեշտություն կա ընդլայնելու կարգավորող մարմնի՝ ՀՀ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի վերահսկողական լիազորությունները՝ ՀՀ Սահմանադրության հնարավորությունների սահմաններում»,-տեսալսողական մեդիածառայությունների ոլորտում օրենսդրական փոփոխությունների թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ այսօր անդրադառնալով հեռուստատեսության եւ ռադիոյի ոլորտը կարգավորող նոր օրենքի մշակման առաջիկա աշխատանքներին՝ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թեւոսյանը:

Հիշեցնենք, որ «Իմ քայլը» մտադիր է բարեփոխել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքը:

Վահագն Թեւոսյանը շեշտեց. «Սա դեռեւս իմ անձնական կարծիքն է, սակայն արդեն հանրային պահանջարկով պայմանավորված՝ կարիք է նկատվում, որ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի պարտականությունների մեջ մտնի նաեւ հեռուստահաղորդումների տարիքային վարկանիշավորումը, եւ, ըստ այդմ՝ հեռարձակման ժամային գոտիների սահմանումը, ինչպես նաեւ՝ հանձնաժողովին ընձեռնվի արձագանքելու հնարավորություն մի շարք իրավունքների, օրինակ՝ հեղինակային իրավունքի, անձնական կյանքի, խոսքի ազատության կամ սահմանափակ կարողություններով անձանց իրավունքների առնչությամբ հնարավոր խախտումներին, գռեհկությանը, երեխաների եւ կանանց հանդեպ բռնության տեսարաններին, քրեական միջավայրի հերոսացմանը եւ այլն»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031