Լրահոս
Օրվա լրահոսը

Մամիկոն Ասլանյանը հեղափոխությունից հետո հաջողությամբ համագործակցեց նոր իշխանությունների հետ. Նարինե Ավետիսյան. «Ժամանակ»

Հունվար 16,2020 13:10

«Լոռի TV»-ի տնօրեն Նարինե Ավետիսյանը կարծիք հայտնեց, որ գործող իշխանությունը Մամիկոն Ասլանյանի հետ լեզու գտավ, քանի որ Վանաձոր քաղաքում քաղաքապետի պոտենցիալ թեկնածու չուներ։ Հետևաբար Վանաձորի քաղաքապետի հրաժարականի հարցը օրակարգ չմտավ: «Մամիկոն Ասլանյանը հեղափոխությունից հետո հաջողությամբ համագործակցեց նոր իշխանությունների հետ, իսկ վերջիններիս ձեռք էր տալիս, քանի որ մրցակցությունը երկուսի դեպքում էլ «Լուսավոր Հայաստան»-ի հետ էր։ Այստեղ պարզապես շահերի համընկնում եղավ ներկայիս իշխանության և Վանաձորի իշխանության միջև»,- ասաց Ավետիսյանը։

Ի դեպ, Անդրեյ Ղուկասյանը նաև նշել է, որ նախկին և ներկա քաղաքապետերի դեմ անձամբ իր կողմից «պրոցեսներ են տարվում»։ Նախկին քաղաքապետի դեմ քրեական գործեր կան, իսկ ներկայիս քաղաքապետի գործունեության վերաբերյալ ուսումնասիրություններ են կատարվում։

Նարինե Ավետիսյանի խոսքով՝ մարզպետի կողմից քաղաքապետերի կամ համայնքապետերի հրաժարական պահանջելը կամ նման գործընթացները սխալ են, և մարզպետի կողմից կոպիտ միջամտություն է ՏԻՄ-ի ղեկավարների, ՏԻՄ ինստիտուտի նկատմամբ։ «Ես ինքս շփվել եմ բոլոր ՀՀԿ-ական ղեկավարների հետ և մի բան հասկացա, որ ուղղակի սիմպատիայի հարց է։ Ում հրաժարականն ուզում են՝ պահանջում են, ումը չեն ուզում՝ չեն պահանջում։ Ավելի ճիշտ, որտեղ թեկնածու ունեն՝ պահանջում են հրաժարական։ Վերջիվերջո՝ համայնքների ղեկավարները ընտրված են համայնքի բնակիչների կողմից, և եթե մենք ուզում ենք իրավական պետություն դառնալ, ապա համայնքի ղեկավարը չպետք է մարզպետի պահանջով հրաժարական տա»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ Մամիկոն Ասլանյանը քաղաքապետ դարձավ 2016 թվականի հոկտեմբերի 10-ին։ Հաշվիչ հանձնաժողովի արդյունքների համաձայն՝ նա 19 ձայն էր ստացել, իսկ 14 ձայն՝ Քրիստ Մարուքյանը։ Սակայն ըստ ԲՀԿ-ի, «Լուսավոր Հայաստան»-ի ու «Հայկական վերածնունդ»-ի հուշագրի՝ Քրիստ Մարուքյանի օգտին քվեարկելու ստորագրություն էր տվել ավագանու 18 անդամ։ Սակայն փակ գաղտնի քվեարկությունից հետո պարզ դարձավ, որ քաղաքապետ է ընտրվել Մամիկոն Ասլանյանը։ Ինչպես հետագայում պարզվեց՝ «դավաճանը» «Հայկական վերածննդից» էր՝ ՕԵԿ-ից։

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031