Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ընդհանուր առմամբ, բուհեր ընդունվելը հեշտացել է։ Օրինակ՝ սահմանամերձ գյուղերի դիմորդների 76%-ն ընդունվել է. «168 ժամ»

Հունվար 16,2020 12:41

Տարեվերջին Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակեց 2019թ. բուհերի ընդունելության (միասնական) քննությունների արդյունքների վերլուծությունը։ Այս տարվա վերլուծականը կարևոր է այն իմաստով, որ նախորդ 2 տարիների վերլուծությունը չէր արտացոլում օբյեկտիվ պատկերը, քանի որ դիմորդների թիվը, 12-ամյակի անցման հետ կապված՝ նվազել էր։ Հետևաբար, այս տարի հետաքրքիր էր տեսնել, թե ինչ դինամիկա ունենք բուհերի դիմորդների հետ կապված։ Կարող ենք արձանագրել, որ ունենք դիմորդների թվի էական նվազում։ Եթե 2014թ.-ին դիմորդների թիվը եղել է շուրջ 13000, իսկ 2016թ.-ին՝ շուրջ 12000, ապա 2019թ.-ին այս ցուցանիշը նվազեց ևս 1000-ով։ 2019թ.-ին միասնական քննությունների հիմնական փուլին հայտագրվել է 11046 դիմորդ։ Ավելի վաղ անցյալի հետ համեմատելով նշեմ, որ 2009թ.-ին միասնական քննություններին հայտագրվել է 19500 դիմորդ։ Այսպիսով՝ բուհերի դիմորդների թիվը շարունակում է նվազել և 10 տարվա կտրվածքով հասել է մեծ թվի։

Արդյունքների տեսանկյունից ևս իրավիճակը մտահոգիչ է։ Ամենացածրը Ֆիզիկա առարկայի արդյունքներն են։ Դիմորդների շուրջ 25%-ն անբավարար է ստացել այս առարկայից։ Հայոց պատմությունից անբավարար է ստացել դիմորդների 22.6%-ը։ Դիմորդների 20.4%-ն էլ անբավարար է ստացել Հայոց լեզու և գրականություն առարկայից։

Ընդհանուր առմամբ, բուհեր ընդունվելը հեշտացել է։ Օրինակ՝ սահմանամերձ գյուղերի դիմորդների 76%-ն ընդունվել է։ Բարձրլեռնային գյուղերում այդ ցուցանիշը շուրջ 80% է։ Ամենացածրը բարձրլեռնային սահմանամերձ գյուղերի ցուցանիշն է։ Այստեղից հայտագրվել է ընդամենը 6 դիմորդ, որոնցից 3-ն ընդունվել է։ Բայց հասկանալի է, որ բարձրագույն կրթությունը շատերի համար մնում է ոչ մատչելի։

Զեկույցն արձանագրում է, որ հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսումնասիրվող առարկաների քննություններից, նախորդ տարվա համեմատությամբ, միջին միավորների աճ է արձանագրվել Մաթեմատիկայից, Ֆիզիկայից, Աշխարհագրությունից, Ռուսաց լեզվից, Ֆրանսերենից և Համաշխարհային պատմությունից (0.2-1.5 միավորով)։ Մյուս քննությունների միջին միավորները նվազել են 0.2-1 միավորով։

Զեկույցում ներկայացված են նաև ամենապահանջված մասնագիտությունները։ Դրանք են.

ԵՊՀ՝ Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա, Իրավագիտություն, Միջազգային հարաբերություններ

ԵՊԲՀ՝ Բուժական գործ, Ստոմատոլոգիա

ՀՊՏՀ՝ Ֆինանսներ, Կառավարում, Տնտեսագիտություն

ՃՇՀԱՀ՝ Դիզայն

ԵՊԼՀ՝ Միջմշակութային հաղորդակցություն, Անգլերեն լեզու։

Սերոբ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031