Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտի 1-ի առնչությամբ փոխհատուցում ստացածների անունները չեն կարող փոխանցել, քանի որ այն համարվում է անձնական տվյալ. «Հրապարակ»

Հունվար 16,2020 12:03

Այս տարվա ամռանը ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց, ըստ որի՝ 2008 թ. մարտի 1-ի իրադարձությունների հետեւանքով մահացած անձանց իրավահաջորդները կստանան 30 միլիոն դրամ, առողջությանը ծանր վնաս ստացած անձինք՝ 15 միլիոն դրամ, առողջությանը միջին ծանրության վնաս ստացածները՝ 5 միլիոն դրամ փոխհատուցում։

«Հրապարակ»-ը դիմել է արդարադատության նախարարությանը՝ փոխհատուցում ստացածների ցանկը ստանալու համար։ Հայտնեցին, որ փոխհատուցում ստացածների անունները չեն կարող փոխանցել, քանի որ այն համարվում է անձնական տվյալ, սակայն տրամադրեցին, թե քանի մարդ է դիմել այդ փոխհատուցման համար, եւ քանիսն են ստացել.

«ՀՀ արդարադատության նախարարություն ներկայացվել է 75 դիմում։ Բավարարվել է 49-ը, որոնցից 10-ը ներկայացվել է զոհված (մահացած) անձանց իրավահաջորդների կողմից, 8-ը՝ ծանր վնասվածք ստացած անձանց, 31-ը՝ առողջությանը միջին ծանրության վնասվածք ստացած անձանց կողմից։ Ստացված դիմումների բավարարման արդյունքում անձանց հաշվեհամարներին փոխանցվել է 575 մլն ՀՀ դրամ։

Դիմումներից 23-ը մերժվել է, 3 դիմում գտնվում է քննարկման փուլում։ Հավելեմ նաեւ, որ կառավարության համապատասխան որոշման հիմնավորման մեջ նշված տուժող ճանաչված անձանց թիվը, պայմանավորված հարուցված քրեական գործերի ընթացքով, կարող է փոփոխվել»։

Աննա ՊԱՊԻԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031