Ադրբեջանի արտգործնախարարությունից հայտարարել են, որ երեկ Եվրախորհրդարանում ընդունված Արևելյան գործընկերության երկրներում հակամարտության կարգավորման վերաբերյալ բանաձևը պարտադիր բնույթ է կրում:
«Հարկ է նշել, որ ամեն տարի Եվրախորհրդարանի կողմից ընդունվող այդպիսի բանաձևերը պարտադիր բնույթ կրող փաստաթղթեր են, որոնք կարող են ազդել տարվա ընթացքում Եվրահանձնաժողովի աշխատանքի վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Դրանում նաև նշվում է, որ բանաձևի 36-րդ կետով ԵՄ-ը «հերթական անգամ կատարեց իր պարտականությունը՝ աջակցելու Արևելյան գործընկերության բոլոր երկրերի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և քաղաքական անկախությանը»:
Հիշեցնենք, երեկ Եվրախորհրդարանում ընդունվել էր բանաձև, ըստ որի «ԵՄ-ը վերահաստատում է իր հանձնառությունը սատարելու Ուկրաինայի և Արևելյան գործընկերության երկրների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և անկախությունը իրենց միջազգայնորեն ճանաչված սահմաններում՝ համաձայն միջազգային իրավունքի, նորմերի և սկզբունքների»:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ