«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՊԵԿ նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը, անդրադառնալով ՊԵԿ-ի կողմից փաստաբաններին ստուգելու գործընթացին, հայտնեց, որ կասկածներ միշտ էլ եղել են, եւ իրենց կողմից արվել են բացահայտումներ;
– Պարոն Հովհաննիսյան, «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Պետական եկամուտների կոմիտեն թիրախավորել է փաստաբաններին եւ ստուգումներ է անում փաստաբանների ոլորտում։ Ի՞նչ կասեք այդ մասին, ի՞նչ կասկածներ ունեք, որ ընկել եք փաստաբանների հետեւից։ Օրինակ՝ տեղեկություններ կան, որ փաստաբանը քննել է 5 գործ, բայց ցույց է տալիս, որ քննել է երկու գործ, ու հարկայինից թաքցրել է իրական թիվը, եւ դրա համար հարկայինն ընկել է փաստաբանների հետեւից։
– Փաստաբանական ծառայություններ, իրավաբանական ծառայություններ մատուցող ընկերություններն իրենց կողմից մատուցված ծառայություների դիմաց ստացված արժեքները հայտարարագրելու եւ վճարելու մասով կան որոշակի ռիսկային դիտարկումներ, ռիսկային վերլուծություններ։ Այո, ինչպես Դուք նշեցիք, քննում են ավելի շատ քանակով գործեր, դրա դիմաց ստանում են գումարներ, բայց ոչ լիարժեք են դրանք ներառում համապատասխան ժամանակաշրջանների հաշվարկ-հաշվետվություններում։
– Երբվանի՞ց են Ձեզ մոտ այդ կասկածները առաջացել։
Կարդացեք նաև
– Գիտեք, կասկածները միշտ էլ եղել են, սակայն համապատասխան ուսումնասիրությունների եւ հետազոտությունների ստացված տեղեկությունները իրացվել են՝ ըստ դրանց ստացման ժամանակաշրջանների։ Ստուգումներ, որպես այդպիսին, չեն, միգուցե ստուգողական գործողություններ, բայց ոչ ստուգում, քանի որ հանրային ընկալման մեջ ստուգումները կարող են տպավորվել հարկային մարմինների աշխատակիցների այցելությամբ, փաստաթղթեր ուսումնասիրելով եւ այլն։ Սա ընդամենը մեր կողմից կատարված ուսումնասիրություններն ու հետազոտություններ են։ Նշեմ, որ վերհանված ռիսկերը տրամադրվել են ընկերություններին, փաստաբաններին, նրանց կողմից հիմնականում որոշ ծավալով ընդունվել են մեր կողմից վերհանված ռիսկերը, այսպես ասած, համաձայնվել են։
Զրուցեց Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում