Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ քայլը» փոփոխելու է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքը. «Այն հնացած է»

Հունվար 16,2020 11:35

«Իմ քայլը» խմբակցությունը մտադիր է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում: Այս մասին այսօր տեսալսողական մեդիածառայությունների ոլորտում օրենսդրական փոփոխությունների թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը: «Մեր կարծիքով՝ որպես իրավական գործիք այդ օրենքը հնացած է եւ չի համապատասխանում հետհեղափոխական ՀՀ-ի նոր իրողություններին ու տրամաբանությանը: Մենք հետեւողականորեն շարժվում ենք առաջ»,-համոզմունք հայտնեց պատգամավորը:

Նրա խոսքով՝ խմբակցությունում նպատակ ունեն ոլորտի պատասխանատուների միջոցով վերհանել խնդիրները, մտքերի ծաղկաքաղ անել, ինչը տեղ կգտնի մշակվելիք օրենքի նախագծում. «Լսելով ձեր ասածն ու քննադատությունները՝ կփորձեմ արձագանքել, նաեւ՝ մեր պատկերացումները ներկայացնել, թե ինչ հիմնական խնդիրներ ենք դրել: Բարեփոխումները լինելու են մեծածավալ ու լուրջ, իսկ ոմանց համար՝ դժվար, որովհետեւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքը շատ կողմերի համար գուցե ընդունելի կլիներ նախահեղափոխական շրջանում: Բայց մենք մտադիր ենք բարեփոխել օրենքը: Այն լուծելու է տեխնիկական եւ եթերի բովանդակության խնդիրներ: Դրանում հստակ պետք է արձանագրվի, թե ինչ կրթական բաղադրիչ է դրված»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031