Լրահոս
Օրվա լրահոսը

«Նոր Հայաստանում» պարզվում է լրագրողների էջերի ու լրատվական կայքերի վրա հարձակումները հայաստանյան IP հասցեներից են. Լուսինե Մարգարյան

Հունվար 16,2020 11:31

Ոչ մի վայրկյան չընդունելով «Նոր Հայաստան» արտահայտությունը, այնուամենայնիվ, պետք է խոստովանեմ, որ երևույթներ կան, որոնք իսկապես նոր են, այլ են, անհասկանալի ու ամենակարևորը՝ անընդունելի։

Ֆեյքերի թեման անսպառ է, բանակների բաժանված այդ ֆեյքերի գործողությունները, ավելի ճիշտ՝ լեզվակռիվներն ու վայրահաչոցները օր֊օրի առավել անհանդուրժող ու թշնամական են դառնում։

Հիմա էլ, պարզվում է հաքերական հարձակումների են ենթարկվում կայքեր ու սոցիալական էջեր։ Իհարկե, հաքերների հարձակումներ միշտ են եղել. բայց դրանք արտաքին վտանգներ են եղել, ավելին՝ նախկինում այս շրջանում ակտիվացել են ադրբեջանական և թուրքական հաքերները։

«Նոր Հայաստանում» պարզվում է լրագրողների էջերի ու լրատվական կայքերի վրա հարձակումները հայաստանյան IP հասցեներից են ու ակնհայտ է, որ պատճառը կարող է ներքաղաքական լինել։ Նկատենք, սա ենթադրություն չէ, սա մասնագետի՝ մեդիափորձագետի արձանագրում է. «Այսինքն գործ ունենք նաև ներքաղաքական պայքարի հետևանքով կիբեռհարձակումների հետ, ինչը բավական նոր և մտահոգիչ երևույթ է Հայաստանում»։

Այսպես, հասել ենք, իջեք։

Կարծեք, թե այլևս, մեր պետությանը, պետականությանը, ազգին որևէ արտաքին վտանգ չի սպառնում, հիմա մենք մեր դեմ ենք պայքարում, ներքին թշնամիներ ստեղծում, ֆեյքային պատերազմներ մղում։

Մոռացանք, հա՞ Արցախի թեման, էլ ադրբեջանական վտանգ չկա՞, թե՞ «կիրթից» ազդված՝ նրա տիկնոջը Ստեփանակերտ մուղամ լսելու եք հրավիրում, իսկ իրական թշնամու դեմ պետության սահմաններից դուրս պայքարելու փոխարեն՝  ներքին թշնամիներ եք մոգոնում։

Ցավոք, Արցախյան հիմնահարցն առկա է, արտաքին վտանգները՝ չափազանց լուրջ, արտաքին իրական թշնամին շատ զգոն ու հարմար պահի սպասումով։ Մի՛ հորինեք ու մի փնտրեք ներքին թշնամի, քանի որ իրական թշնամու համար մենք մեկ ենք՝ միասնական։

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

«Մեկ Հայաստան» կուսակցության մամուլի գրասենյակի ղեկավար

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031