Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու անգամ աճել է ընտանիքում բռնության դեպքերով ՄԻՊ-ին հասցեագրված բողոքների թիվը

Հունվար 16,2020 11:15

Մարդու իրավունքների պաշտպանին ընտանիքում բռնության ենթարկվելու դեպքերով 2019 թվականին հասցեագրվել է շուրջ 100 բողոք, որը գրեթե երկու անգամ ավելի է նախորդ տարվա 50 բողոքի համեմատ։

Ինչպես 2018 թվականին, այնպես էլ 2019 թվականի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների գերակշիռ մասը վերաբերել է տղամարդ ամուսնու կողմից կնոջ նկատմամբ կիրառված բռնությանը։

Կանանց իրավունքների պաշտպանությունը, կնոջ նկատմամբ ցանկացած տեսակի բռնության կանխումն ու դրա դեմ պայքարը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի կարևոր ուղղություններից է:

Բողոքների թվի աճը պայմանավորված է նաև անցյալ տարի Մարդու իրավունքների պաշտպանի իրականացրած իրազեկման ծրագրով, որի շրջանակում դեմեմբռնությանը կոչի ներքո նկարահանվել և հանրությանն է ներկայացվել ընտանիքում բռնության ենթարկված անձի պաշտպանության օրենսդրական հնարավորությունները, ընտանիքում հավասարությունը խրախուսող ուղերձով տեսանյութ, Երևանի կանգառներում տեղադրվել են պոստերներ, որոնք քաղաքացիներին հնարավորություն են ընձեռել Arloopa հավելվածի միջոցով ակտիվացնել լուսանկարը և դիտել տեսաուղերձը։

Պատրաստվել են նաև ընտանիքում բռնության ենթարկվելու դեպքում Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու վերաբերյալ ուղեցույցներ հայերեն, անգլերեն, ռուսերեն և ֆրանսերեն լեզուներով, բրալյան գրով, ինչպես նաև Պաշտպանի աշխատակազմի կարողությունների զարգացման համար առանձին ձեռնարկ, որի մեթոդաբանությունը կիրառվում է ընտանիքում բռնության ենթարկված անձանց հետ զրույցների ժամանակ։

Քաղաքացիների համար նախատեսված ուղեցույցները տարածվել են մարզերում։

Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված դիմումների մեծ մասի դեպքում տրվել է խորհրդատվություն և ուղղորդում։

Մարդու իրավունքների պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031