Արդարադատության նախարարը տեղեկացրեց, որ ՀՀ վարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 30-ի որոշմամբ մեկնարկել է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ստեղծման գործընթացը, ինչը նշանակում է, որ դե ֆակտո երկիրը կրկին դրվում է նախընտրական ռելսերի վրա, նորից ծախսվելու են հսկայական ռեսուրսներ, բայց հարցի պատասխանը, թե ինչի համար է այդ ամենն արվում, դեռ չկա։
Թե Սահմանադրության ինչ գլուխներ ու կետեր պետք է ենթարկվեն փոփոխությունների, կառավարման որ մոդելն է ընտրում հեղափոխական իշխանությունը, ԱԺ¬ում ներկայացված ընդդիմությունը գաղափար չունի:
Փաստաբան Արա Ղազարյանին հարցրինք՝ ի՞նչ կարող է փոփոխվել,
եւ ի՞նչը պետք է փոփոխվի։ Նա հարցին հարցով է պատասխանում. «Իսկ ի՞նչ խնդիր կա 201 5-ի Սահմանադրության հետ։ Նախ պետք է հետազոտել՝ կա՞ նման պահանջարկ, թե՞ իրենց նպատակներից ելնելով են Սահմանադրությունը փոխում։ Երկրո՞րդ բաժինն ա վատ, առաջի՞նը, ո՞րը… Նախ չպե՞տք է հանրային կարծիքը հետազոտել»։
Կարդացեք նաև
Անձամբ Արա Ղազարյանը կարծում է, որ Սահմանադրությունը փոխելու կարիք չկա։ Եվ առաջին հերթին այն պատճառով, որ չի կարելի 20 տարվա մեջ 4 անգամ Սահմանադրություն փոխել:
Անուշ ԴԱՇՏԵՆՑ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում