2018 թվականից սկսած մեր երկրի անշարժ գույքի շուկայում նկատելի փոփոխություններ գրանցվեցին: Երեկ Հայաստանի վիճակագրական կոմիտեն հրապարակեց Երեւան քաղաքի եւ մարզերի բազմաբնակարան շենքերի բնակարանների անցյալ տարվա շուկայական միջին գներն ըստ վարչական շրջանների եւ գոտիների: Համաձայն կոմիտեի տեղեկատվության, մեր երկրում 2018 թվականի նոյեմբերի համեմատությամբ 2019 թվականին բազմաբնակարան շենքերի բնակարանների գներն էական բարձրացել են:
Կենտրոն համայնքում մեկ տարվա ընթացքում բնակարանի մեկ քառակուսու գինը բարձրացել է 80 հազար 300 դրամով: Եթե 2018 թվականին բնակարանի մեկ քմ-ի գինը նոյեմբեր ամսվա տվյալներով եղել է 563 հազար 800 դրամ, մեկ տարի անց, նույն ժամանակահատվածում մեկ քմ-ն արժեցել է 644 հազար 100 դրամ: Արաբկիր վարչական շրջանում, նույնպես, բնակարանների թանկացումը շոշափելի է: Այսպես. նախանցյալ տարվա նոյեմբերին այս թաղամասում բնակարանի մեկ քառակուսու մետրի միջին գինը եղել է 385 հազար 200 դրամ, 2019 թվականին 55 հազար 300 դրամով թանկացել է` կազմելով 440 հազար 500 դրամ: Մոտ 40 հազար դրամով էլ գները բարձրացել են:
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարածքում: 2018 թվականին մայրաքաղաքի այս հատվածում գները տատանվել են մեկ քմ-ի համար 285 հազար դրամի սահմաններում, անցյալ տարվա նոյեմբերին արդեն դարձել է 325 000 հազար դրամ:
Նոր-Նորք վարչական շրջանում նույնպես բնակարանները թանկացել են: Բազմաբնակարան շենքում 2018-ի նոյեմբերի դրությամբ մեկ քառակուսի մետրի գինը 248 հազար 600 դրամ է եղել, անցյալ տարի արդեն նույն ժամանակահատվածում՝ 36 հազար 400 դրամով ավելի:
Կարդացեք նաև
Ավան թաղամասում մեկ քառակուսու գինը մոտ 25 հազար դրամով է թանկացել՝ 261 000 դրամից 2019-ի նոյեմբերին դառնալով 286 հազար 700 դրամ:
Էրեբունի վարչական շրջանում 2018 թվականի նոյեմբերին մեկ քառակուսու գինը եղել է 257 000 դրամ: Մեկ տարի անց նոյեմբերին բնակարանների մեկ քմ-ի միջին արժեքը կազմել է 283 000 դրամ: Այսինքն` 26 հազար դրամով ավելացել է:
Շենգավիթի տարածքում մեկ քմ-ի գինը մոտ 40 հազար դրամով է բարձրացել: 2018 թվականի նոյեմբերին արձանագրված 253 200-ի փոխարեն 2019-ի նույն ժամանակահատվածում դառնալով 293 000 դրամ:
Դավթաշեն վարչական շրջանում 297 000 դրամից տների մեկ քմ-ի գինը դարձել է 335 000 դրամ: Աջափնյակի տարածքում բնակարանների թանկացումը նույնպես էական է: 2018 թվականի նոյեմբերին այս վարչական շրջանում բազմաբնակարան շենքում մեկ քմ-ի արժեքը եղել է 260 հազար դրամ, 2019-ի նոյեմբերին արդեն 308 հազար դրամ` 48 հազար դրամով ավելին:
Մալաթիա-Սեբաստիա շրջանում մեկ քմ-ն թանկացել է 38 հազար 300 դրամով:
2018-ի նոյեմբերին այս տարածքում բնակարանների մեկ քառակուսի մետրը վաճառվել է 246 հազար դրամով, անցյալ տարեվերջին արդեն` 284 հազարով: 15 հազար դրամով էլ բարձրացել է Նուբարաշենում վաճառվող բնակարնների գները` 170 000 դրամից 2019 թվականին դառնալով 185 հազար 500 դրամ:
Հանրապետության մարզերում եւս տների գները բարձրացել են:
Աշտարակում 2018-ի նոյեմբերին բնակարանի մեկ քմ-ի գինը եղել է 111 հազար 500 դրամ, 2019-ի նույն ժամանակահատվածում` 123 000 դրամ:
Ապարանում բնակարանի գինը 4500 դրամով է բարձրացել` 82 հազար 100 դրամի փոխարեն 2019-ին դառնալով 86 հազար 600 դրամ:
Թալին քաղաքում բնակարանի մեկ քմ-ի գինը 1500 դրամով է բարձրացել: 2018-ի նոյեմբերին այստեղ բնակարանները վաճառվել են մեկ քմ-ն 73 հազար 200 դրամով, մեկ տարի անց` 74 700 դրամով:
Արտաշատում նույն ժամանակահատվածում մոտ 8 հազար դրամով է թանկացում արձանագրվել: 2018-ի նոյեմբերին Արտաշատում բնակարանի մեկ քմ-ի գինը եղել է 107 հազար 200 դրամ: 2019-ի նոյեմբերին արդեն 115 հազար դրամ: Մասիսում ու Վեդիում էլ տները թանկացել են մեկ տարվա ընթացքում մեկ քառակուսու գինը բարձրացել է համապատասխանաբար` 13 հազար եւ 9 հազար դրամով: 2018-ի տվյալներով Մասիս քաղաքում մեկ քմ-ի գինը եղել է 108 հազար դրամ, Վեդիում` 95 հազար դրամ:
Արարատում 82 հազար 600 դրամից բնակարանի մեկ քմ-ի գինը 2019-ի նոյեմբերին դարձել է 91 հազար 300 դրամ: Արմավիրում 94 հազար 700 դրամից անցյալ տարվա նոյեմբերին բնակարանի գները մեկ քմ-ի համար դարձել են 105 000 դրամ: Բարձրացել են նաեւ Աբովյանի տների գները: 2018-ին այս քաղաքում մեկ քմ-ն եղել է 164 500 դրամ, արդեն 2019-ի նոյմբերին` 177 500 դրամ:
Ուշագրավ է, որ համընդհանուր այս թանկացումների ֆոնին հանրապետության մի քանի քաղաքներում բնակարանների գներն իջել են: Օրինակ` Ծաղկաձորում մեկ քմ-ի գինը 285 000 դրամից իջել է` դառնալով 282 500 դրամ: Ստեփանավանում նույնպես գնանկում է արձանագրվել: Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների, այս քաղաքում մեկ քմ-ի արժեքը 2018-ի նոյեմբերին եղել է 67 500 դրամ, իսկ անցյալ տարվա նույն ժամանակահատվածում` 61 800 դրամ: Բնակարանների գները նվազել են նաեւ Սպիտակում, Ալավերդիում, Վանաձորում, Մարտունիում:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
15.01.2020