Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի վարչապետի պաշտոնում առաջարկել է Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինի թեկնածությունը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ Պուտինը հանդիպում է ունեցել Միշուստինի հետ՝ նրան առաջարկելով կառավարության ղեկավարի պաշտոնը: Միշուստինը համաձայնել է, և նրա թեկնածությունը դրվել է Պետդումայի պատգամավորների քննարկմանը:
Միշուստինը Դաշնային հարկային ծառայության ղեկավարի պաշտոնը զբաղեցնում էր 2010թ. ապրիլից: Նախքան այդ նա զբաղվում էր բիզնեսով և աշխատել է Ռուսաստանի կառավարությունում տարբեր պաշտոններում: Ունի տնտեսական գիտությունների դոկտորի աստիճան:
Հիշեցնենք, այսօր ավելի վաղ Դմիտրի Մեդվեդևի կառավարությունը հրաժարական էր տվել:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ