Շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի կանանց 75-րդ առաջնության չորրորդ տուրում Մարիա Գեւորգյանը հաղթեց Մարիամ Ավետիսյանին, Աննա Խաչատրյանը՝ Թերեզա Ամբարջյանին, Նարե Առաքելյանը՝ Մարիա Կուսովային, Սիրանուշ Ղուկասյանը՝ Վերոնիկա Խաչատրյանին եւ միայն Աստղիկ Հակոբյան-Սուսաննա Գաբոյան պարտիան ոչ-ոքի ավարտվեց:
Հինգերորդ տուրից առաջ Սուսաննա Գաբոյանը, Աննա Խաչատրյանը, Մարիա Գեւորգյանը եւ Նարե Առաքելյանն (նկարում) ունեն 3,0-ական միավոր եւ նույն հերթականությամբ կազմում են մրցաշարային աղյուսակի վերին հատվածը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ