Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, քիչ առաջ որոշեց փոխել ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը:
Հիշեցնենք, որ ՀՀ դատախազության նախաձեռնությամբ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում` Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ արտահերթ դատական նիստ էր հրավիրվել։ Նախքան դատավորի՝ խորհրդակցական սենյակ հեռանալը, մեղադրող դատախազը խնդրել էր կալանքի փոփոխության վերաբերյալ որոշում կայացնելիս հաշվի առնել երկրից Մանվել Գրիգորյանի չհեռանալու մասին հանգամանքը, այսինքն` գոնե ստորագրություն չհեռանալու մասին:
Հիշեցնենք նաեւ, որ Մանվել Գրիգորյանը ծանր վիճակում է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու եւ շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ