ՀՀ քաղաքաշինության կոմիտեն սույն թվականի հունվարի 14-ին հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես նշվել է. «Եթե կառուցապատողը տեղական ինքնակառավարման մարմնին կառուցապատման նպատակով ներկայացրել է քաղաքաշինական փաստաթղթեր, որոնցում առկա է միայն ճարտարապետական մասը կամ կոնստրուկտորական մասը (կամ երկուսը միասին), ապա սահմանված դեպքերում և կարգով բավարար է ներկայացնել նրանց վերաբերյալ դրական փորձաքննության եզրակացությունը: Ուստի «Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն ճարտարապետների պալատի կողմից տրվող արտոնագրի առկայությունը կամ բացակայությունը չի կարող հիմք հանդիսանալ շինարարության թույլտվության տրման կամ մերժման համար»։
ՀՀ ճարտարապետների պալատ ինքնակարգավորվող կազմակերպությունը, որպես «Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքով շրջանակում ճարտարապետների և ճարտարագետ-կոնստրուկտորների արտոնագրման համար պատասխանատու մարմին, անթույլատրելի է համարում նման հայտարարությունը, որը կարող է ստեղծել քաոսային իրավիճակ նախագծման և կառուցապատման գործընթացներում։
Համաձայն 2017 թվականի դեկտեմբերի 6-ին Ազգային ժողովի կողմից ընդունված «Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքի անցումային դրույթների (հոդված 24, կետ 2), կառավարությունը օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում, պետք է ապահովեր քաղաքաշինության բնագավառում քաղաքաշինական փաստաթղթերի մշակման գործունեության լիցենզավորման կարգի համապատասխանությունը նշված օրենքով սահմանված պահանջներին:
ՀՀ քաղաքաշինության կոմիտեն, որպես քաղաքաշինության ոլորտում ՀՀ կառավարության պետական լիազոր մարմին, ձախողելով իր անմիջական պարտականությունների կատարումը, փորձում է ստեղծված իրավիճակի պատասխանատվությունը վերագրել ՀՀ ճարտարապետների պալատին՝ միաժամանակ փորձելով նաև վարկաբեկել կայացման փուլում գտնվող ինքնակարգավորման ինստիտուտը։ Մինչդեռ այդ ինստիտուտի և առհասարակ արտոնագրման գործընթացի ներմուծումը նախեւառաջ նպատակ ունի բարձրացնել ճարտարապետների և ճարտարագետ-կոնստրուկտորների անհատական պատասխանատվությունը՝ մեր քաղաքացիների համար որակյալ և անվտանգ կենսամիջավայր ստեղծելու գործում։
Կարդացեք նաև
ՀՀ ճարտարապետների պալատը կոչ է անում բոլոր տեղական ինքնակառավարման մարմիններին և Երեւանի քաղաքապետարանին չանսալ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի վերոնշյալ հայտարարությանը և օրենսդրության համաձայն կառուցապատման նախագծային փաստաթղթերի (քաղաքաշինական փաստաթղթերի) համաձայնեցման համար պահանջել ՀՀ ճարտարապետների պալատի և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահների ստորագրությամբ վավերացված ճարտարապետների և ճարտարագետ-կոնստրուկտորների արտոնագրերի պատճեները, որպես տվյալ գործունեությամբ զբաղվելու իրավունքը հավաստող փաստաթուղթ։ Իսկ նախագծային փաստաթղթերի փորձաքննությունը առանձին կարգավորված գործընթաց է և վերը նշված իրավունքի ճանաչմանը փոխարինել չի կարող:
ՀՀ ճարտարապետների պալատ
ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՄԵԾ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ԿԱՐՈՂ Է ՈՒՆԵՆԱԼ ՀՀ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՎՐԱ
Չանդրադառնալով ներկայացվածում առկա բազմաթիվ մեղմ ասած խնդիրներին փաստենք միայն.
1. «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղ-թերը համարվում են քաղաքաշինական փաստաթղթեր:
2. «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 14-րդ կետի բ) ենթակետի համաձայն ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթեր են համարվում նաև բնակելի, հասարակական, արտադրական շենքերի և շինությունների կառուցման, դրանց վերակառուցման (ներառյալ` քանդման), վերականգնման, ուժեղացման, արդիականացման նախագծերը, ինչպես նաև ինժեներական և տրանսպորտային ենթակառուցվածքների և դրանց մասերի նախագծերը։
3. «Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի համաձայն օրենքով սահմանված քաղաքաշինական փաստաթղթերի մշակումը համարվում է ճարտարապետի արտոնագրված մասնագիտական գործունեություն. այն է՝ ճարտարապետական մասնագիտական գործունեություն:
4. Ճարտարապետի իրավունքներն ու պարտականությունները ճարտարապետական մասնագիտական գործունեությունը իրականացնելիս՝ սահմանվում են «Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքով նույն օրենքի 1-ին հոդվածի համաձայն:
5. «Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ ճարտարապետական մասնագիտական գործունեություն իրականացնելու իրավունք ունի միայն արտոնագրված ճարտարապետը:
6. «Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 9-րդ կետի համաձայն արտոնագիրը ստորագրում են լիազորված մարմնի ղեկավարը և Պալատի նախագահը, կնքվում է լիազորված մարմնի կնիքով:
7. «Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետի 9-րդ ենթակետով սահմանվում է` <>
8. «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 10.1-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն Քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմինը Քաղաքաշինության կոմիտեն է:
9. ՀՀ կառավարության 20.02.2003թ N 156-Ն որոշման 1-ին կետի համաձայն ՀՀ քաղաքաշինության բնագավառում կառավարման պետական լիազորված մարմնի իրավասությունը վերապահել ՀՀ քաղաքաշինության կոմիտեին: