Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Իգիթյանը գիտի, թե ով եւ ինչպես օգտագործեց Փաշինյան-Վանեցյան զրույցի գաղտնալսումը

Հունվար 15,2020 20:25

«Իմ քայլը» խմբակցության փակ նիստից հետո այսօր լրագրողները խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանից հետաքրքրվեցին՝ կապ տեսնո՞ւմ է Արթուր Վանեցյան-Նիկոլ Փաշինյան  հեռախոսազրույցի գաղտնալսման ու հրապարակման եւ այն տեղեկության միջեւ, որ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը մտադիր է եղել ՀՀ-ում պետական հեղաշրջում  իրականացնել: Հիշեցնենք, որ ապօրինի գաղտնալսման գործով այսօր հարցաքննվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Իգիթյանն արձագանքեց, որ իրավիճակին տեղյակ է այնքանով, որքանով մամուլն է գրում եւ վերլուծում:

Իսկ գաղտնալսումների հետ կապված նշեց. «Առնվազն խայտառակ բան էր, էլ չասեմ, որ անվտանգությանն է վերաբերում: Չգիտեմ, թե ով է արել: Ունեմ ենթադրություններ եւ վարկածներ: Միանշանակ կարող եմ ասել, թե ով է դա օգտագործել եւ ինչի համար, ով է հաջորդ օրը դա առնվազն հրապարակել, որ լրատվամիջոցներով, ում միջոցով: Նա, ով սպասում էր այդ գաղտնալսումներին եւ սկսեց դրանք օգտագործել թեկուց պաշտպանության կամ քաղաքական դիվիդենտ շահելու համար»:

Թե ում մասին է խոսքը, Հովհաննես Իգիթյանը նշեց. «Դուք գիտեք ով է օգտագործել,  ով է խոսում նույնիսկ դատական  գործընթացի ժամանակ այդ գաղտնալսումների մասին»: Հարցին՝ «Ռոբերտ Քոչարյանի՞ն նկատի ունեք», նա այսպես պատասխանեց. «Ինքը, իհարկե, նախկին հանրապետականները: Ցանկացած քաղաքական գործիչ՝ իշխանական կամ ոչ, պետք է առնվազն մտահոգված լինի, որ ՀՀ պաշտոնյաներին գաղտնալսում  են, բայց մարդիկ կան, որ ուրախությամբ են դա ներկայացրել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031