Լրահոս
Օրվա լրահոսը

3-րդ մակարդակի ծննդօգնության կազմակերպությունները կցվել են մարզային հիմնարկներին

Հունվար 15,2020 19:15

Մայրական և պերինատալ մահացության  ու հիվանդացության ցուցանիշների իջեցման, մանկաբարձական բուժօգնության որակի բարձրացման, մազից կախված (կրիտիկական) և մայրական մահվան դեպքերի (case studies) քննարկումների, ինչպես նաև  մանկաբարձական տարածված ախտաբանությունների ու բարդությունների վարման ուղեցույցների շարունակական ուսուցման նպատակով` մայրաքաղաքի 3-րդ մակարդակի ծննդօգնության 6 բժշկական կազմակերպությունները առողջապահության նախարարի 2019 թվականի հոկտեմբերի 24-ի No 3100 – Ա հրամանով կցվել են մարզային ծննդօգնության հիմնարկներին:

Արդեն իսկ կազմվել է գիտելիքների  շարունակական բարձրացմանն ուղղված սեմինարների  ու քննարկումների, արտագնա  այցելությունների ու հանդիպումների ժամանակացույց:

Միաժամանակ, առաջիկայում ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի» համապատասխան ամբիոնը կազմակերպելու է մարզային այցեր` ուղղված բուժաշխատողների գիտելիքների, հմտությունների և ուսուցման գործընթացի կատարելագործմանը:

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031