Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրային խորհրդի նախագահին կողոպտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի քննությունը կշարունակվի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում

Հունվար 15,2020 17:57

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ հայտնում ենք որ, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ, Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանին կողոպտելու դեպքի առթիվ հարուցված քրեական  գործի հետագա քննությունը հանձնարարվել է ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությանը:

Ինչ վերաբերում է Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի այն հայտարարությանը, թե քրեական գործի շրջանակներում որևէ անձի մեղադրանք չի առաջադրվել՝ «որովհետև քննչականի պետը Հայկազ Բաղմանյանի որդին է», հայտնում ենք, որ Հարություն Հայկազի Բաղմանյանը հանդիսանում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի պետի տեղակալ: Վերջինս հիշյալ քրեական գործով դատավարական վերահսկողություն չի իրականացրել:

Քրեական գործը քննվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Օ.Հարությունյանի վարույթում, ում անմիջական վերադասը հանդիսանում է նույն բաժնի պետի տեղակալ Վ.Լաչինյանը:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031