Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանի կառավարությունը հրաժարական է տվել

Հունվար 15,2020 18:20

Ռուսաստանի կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Դաշնային խորհրդին ուղղված ելույթից հետո հայտարարել է, որ կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է տալիս:

Պուտինի հետ հանդիպմանը Մեդվեդևը հայտարարել է, որ նման որոշումը ճիշտ է համարում սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ պետության ղեկավարի հայտարարած առաջարկների ֆոնին:

Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել կառավարության անդամներին համատեղ աշխատանքի համար, «չնայած ամեն ինչ չէ, որ ստացվել է»: Նա նաև ասել է, որ առաջիկայում կհանդիպի կառավարության անդամներից յուրաքանչյուրի հետ: Առայժմ նա խնդրել է լիարժեք կատարել պարտականությունները, մինչև նոր կառավարության ձևավորումը:

Պուտինը նաև նշել է, որ նախատեսում է սահմանել Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալի պաշտոն և այն առաջարկել Մեդվեդևին:

https://www.youtube.com/watch?v=2nXWmdZfhTc&feature=emb_title

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031