Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարիամ Փաշինյանն իրավունք ունի խոսել. չեմ հասկանում այս ցավագին արձագանքը». Պատգամավոր

Հունվար 15,2020 17:42

«Ընդհանուր առմամբ քննարկվել են գալիք նստաշրջանին առնչվող հարցեր եւ մեր ծրագրերն այս տարվա համար»,-«Իմ քայլը» խմբակցության փակ նիստի ավարտին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը։

Նա անդրադարձավ նաև ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի եւ Փաշինյանի դստեր միջեւ հեռակա բանավեճին` նշելով. « Կարծում եմ` մեր երկրում խոսքի ազատությունը շատ բարձր մակարդակի վրա է։ Ցանկացած անձ իրավունք ունի իր կարծիքը հայտնելու, լրատվամիջոցն էլ իրեն հասանելի տեղեկատվության հիման վրա իրավունք ունի գրելու հոդվածներ և հետեւություններ անել։ Որեւէ արտառոց բան տեղի չի ունենում, դա նորմալ երկխոսություն է։ Վարչապետի դուստրը ՀՀ քաղաքացի է եւ իրավունք ունի խոսել։ Ես այդ ցավագին արձագանքը չեմ հասկանում եւ չեմ ընդունում։ Դա արհեստական ուռճացված է։ Այդ տեղեկությունը եւ մարդու կարծիքը պետք է հարգել, մնալ քաղաքավարության շրջանակներում եւ ուղղակի ընդունել քննադատությունն ու այն տեղեկությունները, որոնք ազատ մամուլը տարածում է։ ՀԺ-ն հեղինակավոր թերթ է։ Այն չի հրապարակում տեղեկություններ, որի վերաբերյալ չունի փաստեր»:

Հիշեցնենք, որ ըստ «Հայկական ժամանակ»-ի` Վանեցյանը մի շարք այլ նախկին պաշտոնյաների հետ վարչապետի ընտանիքի դեմ հակաքարոզչություն է իրականացրել։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031