Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհրդի 2020 թվականի հունվարի 14-ի նիստում քննարկվել է փաստաբանների մասնագիտական գործունեության հետ կապված խոչընդոտները, ինչպես նաև փաստաբաններին սպառնալու և վիրավորելու դեպքերը կանխելու/վերացնելու հարցը:
Խորհրդի անդամներն արձանագրել են, որ փաստաբանների մասնագիտական գործունեության խոչընդոտման դեպքերը շարունակվում են և հաճախ ուղեկցվում են փաստաբանների նկատմամբ վիրավորանքներով, հայհոյանքներով և սպառնալիքներով:
Խորհրդի նախագահը տեղեկացրել է, որ այդ հարցերով բազմիցս դիմել են իրավասու պաշտոնատար անձանց, այդ թվում առաջարկել են քրեականացնել փաստաբանին մասնագիտական գործունեության առնչությամբ վիրավորելու արարքը, սակայն առ այսօր խնդիրը չի լուծվել:
Խորհրդի անդամների առաջարկով Փաստաբանների պալատի նախագահը կստեղծի աշխատանքային խումբ՝ խորհրդի անդամ Գայանե Դեմիրչյանի համակարգման ներքո, վերջին ժամանակահատվածում փաստաբանների մասնագիտական գործունեությունը խոչընդոտող, ինչպես նաև փաստաբաններին սպառնալու և վիրավորելու դեպքերն արձանագրելու և խորհրդին ներկայացնելու նպատակով:
Կարդացեք նաև
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատ