Լրահոս
Օրվա լրահոսը

Ակնհայտ է, որ ՀՀ պետական բյուջեի պակասորդն ավելացել է նախորդ տարվա համեմատ 31 մլրդ ՀՀ դրամով կամ 20,4%-ով. ՏԶՆԿ փորձագետ

Հունվար 15,2020 17:06

Կարող ենք արդյո՞ք 2020 թվականին ավելի լավ ապրել…

Ինչպիսի՞ հնարավորություններ է ընձեռում ՀՀ 2020թ.-ի բյուջեն  և ի՞նչ խնդիրներով է այն հղի:

«ՀՀ 2020թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի համաձայն, 2019թ.-ի համեմատ ՀՀ պետական բյուջեի եկամուտներն ավելացել են 13,4%-ով, որի 94,4%-ը կապահովվի հարկային եկամուտների և պետական տուրքերի հավաքագրման միջոցով։ Ծախսերի գծով նույնպես նախատեսված է 2019թ.-ի համեմատ 14,1%-ով աճ: 2020թ.-ի բյուջեի նախագծով ավելանում են և՛ ընթացիկ ծախսերը, և՛ կապիտալ ծախսերը։ Վերջիններս կկազմեն ՀՆԱ-ի 5%-ը: Արդարացվում են ճանապարհաշինությանը հատկացվող միջոցները: Անշուշտ, ենթակառուցվածքների բարելավումը թե՛ երկրի ռազմավարական զարգացումների, թե՛ երկրի անվտանգության ապահովման, թե՛ գործարարության զարգացման տեսանկյունից միայն ու միայն դրականորեն պետք է գնահատել: Սակայն կարծում ենք, որ կառուցվածքային առումով կապիտալ ծախսերն  արդարացված չեն: Բացակայում են երկարաժամկետ ոլորտային առաջնահերթությունների զարգացմանն  ուղղված նախագծերի ֆինանսավորման հնարավորությունները:

Ծախսերի հաջորդ խոշոր խումբը՝ հանրային ծառայությունները, իրենց ծավալներով  գեներացման ենթակա չեն կրթության, առողջապահության և գիտության  ոլորտներում:

Ակնհայտ է, որ ՀՀ պետական բյուջեի պակասուրդն ավելացել է նախորդ տարվա համեմատ 31 մլրդ ՀՀ դրամով կամ 20,4%-ով` կազմելով 182.6 մլրդ ՀՀ դրամ: Ի տարբերություն նախորդ տարվա, նոր բյուջեի նախագծում պակասուրդը նախատեսվում է ֆինանսավորել գերազանցապես ներքին աղբյուրներից՝ 205,4 մլրդ ՀՀ դրամ։ Այս դեպքում, ներքին պարտքի սպասարկման տեսանկյունից հավանական վտանգը կարող է դրսևորվել «սենյորաժ»-ի գայթակղության մեջ: Ինչ վերաբերում է արտաքին աղբյուրներից բյուջեի պակասուրդի ֆինանսավորմանը, ապա փորձ է արվում կրճատել երկրի տնտեսական կախվածությունը արտաքին աշխարհից։ Սակայն, իրականում ՀՀ Կառավարության արտաքին պարտքը, թեև դանդաղ, բայց ավելանում է:

«ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում ՀՀ ՀՆԱ-ի իրական աճը կանխատեսվում է 4,9%:
Սակայն ՀՆԱ-ի 4,9% աճն արդյո՞ք այն ցուցանիշն է, որը թույլ կտա լուծել երկրում հասունացած սոցիալ-տնտեսական բազում հիմնախնդիրները: Իհարկե ո՛չ, դա այն տնտեսական աճը չէ, որ կարող է ապահովել ՀՀ տնտեսության երկարաժամկետ առաջընթացը:

Այսպիսով, ՀՀ 2020թ․ պետական բյուջեն ընձեռում է որոշակի հնարավորություններ, մասնավորապես բյուջեի պակասուրդը «ոսկե կանոնի» շրջանակներում պահելը, կապիտալ ծախսերի և տնտեսության ճյուղերին ուղղվող ֆինանսավորման աճ, ինչը կավելացնի ներքին պահանջարկը, սոցիալական խնդիրների մասնակի լուծումներ, ենթակառուցվածքների բարելավում։

Ակնհայտ են որոշակի սպառնալիքներ՝  կապիտալ ծախսերի մասհանումների անհամամասնությունները, գյուղատնտեսության, արդյունաբերության ոլորտների արդիականացման ծրագրերի բացակայություն, Կառավարության ծրագրով նախատեսված տնտեսության արտահանելի ոլորտներին  համահունչ ֆինանսավորման բացակայությունը։

Առաջարկում ենք․

1Ծախսերի կառուցվածքի վերանայում՝ երկարաժամկետում ոլորտային առաջնահերթությունների հստակեցման, սոցիալական ծախսերի գեներացման  անհրաժեշտությունից ելնելով.

  1. Գործարար դաշտին՝ պետության մասնակցության և ֆինանսական աջակցության շրջանակների ընդլայնում:

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ  2020 թվականի ՀՀ պետական բյուջեն՝ սոցիալական ուղղվածությամբ, պահպանողական բյուջե է՝ լավատեսական սպասումների ակնկալիքով:

Ջուլիետա ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
ՏԶՆԿ փորձագետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031