Լրահոս
Օրվա լրահոսը

«ՌԴ զինծառայողները մեր երկրում ազատված են գույքահարկից, իսկ մեր զինծառայողներին չե՞նք ազատում, արդա՞ր է». Սարիկ Մինասյան

Հունվար 15,2020 16:36

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է «Հարկային օրենսգրքում» լրացում կատարել:

Այսօր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում խմբակցության պատգամավոր Սարիկ Մինասյանն ասաց, որ գործող օրենքով անշարժ գույքի եւ փոխադրամիջոցների գույքահարկի արտոնություն է նախատեսվում որոշ շրջանակների համար, հիմա առաջարկում են նման արտոնություն տրամադրել ոստիկանության զորքերի զինծառայողների համար, ովքեր մարտական հերթապահության են մեկնում առաջնագիծ: Թե խոսքը քանի զինծառայողի մասին է, տվյալները հրապարակման ենթակա չեն: Նա ասաց, որ սրանով սոցիալական արդարություն կսահմանվի առաջնագծում ծառայող բոլոր զինծառայողերի համար:

Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանն ասաց, որ երկու խումբ արտոնություններ կան, որոնք վերաբերում են անշարժ գույքի գծով գույքահարկին եւ փոխադրամիջոցների գծով գույքահարկին: Գույքային հարկերը սեփականության կամ ունեցվածքի հարկեր են, եթե այլ ոլորտային ուղղությամբ, տվյալ դեպքում պարտադիր ժամկետային զինծառայության օրենքով քաղաքացուն որոշակի ժամկետով զրկում են իր գույքը տնօրինելու իրավունքից ու անհասկանալի կլինի, որ այդ ժամանակահատվածում նա ազատվի գույքահարկից:

Սարիկ Մինասյանը հարցրեց. «Արդարացի՞ է, որ, օտարերկրյա զինծառայողները մեր երկրում ազատվում են փոխադրամիջոցի գույքահարկից, իսկ մեր այն զինծառայողները, սպաները, ովքեր մարտական հերթապահություն են իրականացնում առաջնագծում, նրանց նկատմամբ չենք կիրառում, ասեք՝ այո՞, կամ ո՞չ: ՌԴ զինծառայողները՝ Գյումրիում տեղակայված 102 ռազմաբազայի, մեր երկրում օրենքով ազատված են այդ հարկից, իսկ մենք մեր զինծառայողներին չե՞նք ազատում»:

Արման Պողոսյանն ասաց, որ սպաների մասով ճիշտ չի այդ մոտեցումը ու դա էլ կարող են քննարկման առարկա դարձնել:

Նախագծի քննարկման մանրամասները՝ շուտով տեսանյութերում:

Նախագիծը երկու ամսով հետաձգվեց:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031