Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պուտինն առաջարկել է հանրաքվե անցկացնել՝ սահմանադրական բարեփոխումների շուրջ

Հունվար 15,2020 15:17

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ անհրաժեշտ է հանրաքվե անցկացնել՝ Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու համար: Այդ մասին նա հայտարարել է Դաշնային խորհրդում իր ելույթում:

Պուտինի խոսքով՝ երկրի հիմնական օրենքում առաջարկվող փոփոխությունները դրա հիմքերին չեն դիպչում, ուստի կարող են հաստատվել խորհրդարանի կողմից՝ գործող ընթացակարգի շրջանակում:

«Հաշվի առնելով, որ առաջարկվող նորարարությունները վերաբերում են քաղաքական համակարգի, գործադիր, օրենսդիր և դատական համակարգերի գործունեությանը՝ կարծում են անհրաժեշտ է կազմակերպել քաղաքացիների քվեարկություն՝ Սահմանադրության փոփոխության վերաբերյալ»,- ասել է Պուտինը՝ հավելելով, որ արդյունքները կընդունվեն համաձայն հանրաքվեի:

Ռուսաստանի նախագահը նշել է, որ մարդկանց կարծիքը՝ որպես ինքնիշխանության իրավունքի կրողների և իշխանության գլխավոր աղբյուրի, պետք է լինի որոշիչ: «Ամեն ինչ վերջին հաշվով մարդիկ են որոշում»,- ասել է նա:

Միաժամանակ, Պուտինն ընդգծել է, որ նոր սահմանադրության փոփոխության կարիք չկա, մինչդեռ որոշակի փոփոխություններ, այնուամենայնիվ, պետք են:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031