Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ նա գերության մեջ էր, ուզում էինք գերիներ բռնել, որ հետը փոխանակեինք». Պավլիկ Մանուկյան

Հունվար 15,2020 14:29

Հունվարի սկզբին «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանի վերաբերյալ գրառում էր կատարել, որ նրան պատերազմի տարիներին փոխանակել են 3 տասնյակ ադրբեջանցիների հետ: Այնուհետեւ Իոաննիսյանը լրացուցիչ գրառում էր կատարել (մեջբերումը՝ մասնակի). «Արշավիր Ղարամյանի` պատերազմի ժամանակ գերի ընկնելու հանգամանքները և ապա փոխանակմամբ ազատվելու պատմությունն իրարամերժ է: Իմ տեղեկատվությունը (ըստ որի Ղարամյանը գերի է ընկել ավար հավաքելիս և փոխանակվել 32 ադրբեջանցու հետ) գալիս էր Արցախի հերոսի կոչում ունեցող երկու այլ գեներալներից, սակայն այն հակասում է այլ աղբյուրներից եկող տեղեկատվության հետ… Ես հայցում եմ ընթերցողներիս/հետևորդներիս և Ղարամյանի ներողամտությունը՝ չապացուցված տեղեկատվություն տարածելու համար: Իրան-ԱՄՆ առճակատման վերաբերյալ Ղարամյանի հայտարարության մասին իմ քննադատությունը չպիտի համեմվեր այդ անձի մասին չճշտված ինֆոյով: Այո, Ղարամյանի հայտարարությունը հակասում է պաշտոնական Ստեփանակերտի և Երևանի մոտեցմանը ու կարող է խաղաքարտ լինել Վաշինգտոնում ադրբեջանական լոբբիստների ձեռքում»:

Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանի ճեպազրույցի ժամանակ այսօր Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց՝ ձեզ ի՞նչ է հայտնի այդ մասին:

Մանուկյան. Ես սա գիտեմ, իհարկե…:

-Կարո՞ղ եք փաստել, որ այդպես է եղել:

-Իհարկե, մենք էլ այդ ժամանակ, երբ նա գերության մեջ էր, ուզում էինք գերիներ բռնել, որ հետը փոխանակեինք: Ցանկացած հայի համար էլ պատրաստ էինք ինչ-որ բանով օգնել, սատարել…Նա այդ ժամանակաշրջանում գումարտակի հրամանատար էր: Բնականաբար, պետք է բոլորս էլ այդ ուղղությամբ ինչ-որ մի բան անեինք: Եթե չեմ սխալվում՝ 93թ.-ի ամառն էր:

-Ի՞նչ սկզբունքով էիք փոխանակում:

-Այդ ժամանակ մեկ գերուն էլ էինք 1-ը 10-ի հարաբերությամբ բան անում…Դա ցույց է տալիս, թե ով ինչ արժի, որ ազգն ինչ արժի: Մեր զոհերն էլ միշտ 1/10-ի հարաբերությամբ էին: Գնահատականն ազգային ֆոնի վրա էր:

Հիշեցնենք՝ Արշավիր Ղարամյանը գրել էր, որ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար վրեժ լուծելն արժանապատվության խնդիր է Իրանի համար:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031