Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Սասնա ծռերի» գործով դատաքննությունը հետաձգվեց 2 շաբաթով

Հունվար 15,2020 13:28

2016թ.-ին ՀՀ Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման գործով (Պավել Մանուկյան, Վարուժան Ավետիսյան, Սմբատ Բարսեղյան, Արմեն Բիլյան եւ մյուսներ) դատաքննությունն այսօր դատավոր Մեսրոպ Մակյանի որոշմամբ հետաձգվեց երկու շաբաթով՝ մեղադրյալներից մեկի բացակայության պատճառով:

Մխիթար Ավետիսյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանը գրությամբ դատարանին խնդրել էր հետաձգել նիստը, քանի որ իր պաշտպանյալ Մխիթար Ավետիսյանը վատառողջ է, ստացիոնար բուժում է ստանում, ուստի չի կարող ներկայանալ նիստի: Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տեղեկանքում էլ ասվում էր, որ Մխիթար Ավետիսյանը ճառագայթային բուժում է ստանում, իսկ օրերս շտապ կարգով վիրահատվել է:

Գործով մեղադրող դատախազներն արձանագրեցին, որ ամբաստանյալի բացակայության պայմաններում նիստը շարունակել հնարավոր չէ: Մեղադրյալներից Պավլիկ Մանուկյանն էլ, դիմելով դատավոր Մեսրոպ Մակյանին, ասաց. «Երբ ես դատարան չէի գալիս, ճնշումս շատ բարձր էր, ինձանից թուղթ էիք ուզում ու առանց ինձ համաձայնում դատավարությունը շարունակել»: Մակյանը զարմացավ. «Ո՞վ, ա՞յս դատարանը»: «Այո»,-հաստատեց Մանուկյանը, ու շարունակեց,-«ինձանից պահանջվել է համաձայնություն, որ առանց ինձ դատը շարունակվի»: Մակյանը հերքեց. «Ես նման բան չեմ պահանջել երբեւէ»: Մանուկյանը շարունակեց. «Հիմա ի՞նչ, հնարավոր չէ՞ առանց Մխիթարի շարունակել, մեկ է՝ ոչ խոսում է, ոչ էլ..»: Դատավորն էլ հիշեցրեց, որ Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ ամբաստանյալի չներկայանալու դեպքում գործի քննությունը հետաձգվում է:

Հաջորդ նիստը նշանակվեց հունվարի 29-ին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031