Հայաստանի եւ Բուլղարիայի հունահռոմեական ոճի հավաքականների ըմբիշները, ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ը, այս օրերին համատեղ ուսումնամարզական հավաք են անցկացնում Օլիմպավանում: Նրանք նաեւ փորձնական գոտեմարտեր են անցկացնում միմյանց միջեւ:
Աղբյուրի փոխանցմամբ, մեր հավաքականից 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը, 60 կգ Գեւորգ Ղարիբյանը, 67 կգ Սլավիկ Գալստյանը, 72 կգ Մալխաս Ամոյանը, 77 կգ Կարապետ Չալյանը, 82 կգ Ռոբերտ Ղարիբյանը, 87 կգ Մաքսիմ Մանուկյանը, 97 կգ քաշայիններ Արթուր Ալեքսանյանը եւ Արթուր Շահինյանը, ինչպես նաեւ գերծանր քաշային Դավիթ Օվասապյանը հունվարի 18-ից 19-ը մասնակցելու են Ֆրանսիայի Նիս քաղաքում կայանալիք միջազգային մրցաշարին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ